ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Շիրակի մարզի՝ 1971թ. ծնված բնակիչը՝ դիմակավորված և դանակով զինված, մուտք է գործել Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են ոսկու խանութ-սրահի, ինչպես նաև հարակից խանութների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ոսկու խանութ-սրահի սեփականատերը՝ Արթիկ քաղաքի՝ 1960թ. ծնված բնակիչը, ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը, ոսկյա զարդեր հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դիտավորությամբ, բժշկական դիմակով և դանակը ձեռքին, մտել է Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով հարձակում գործել՝ պահանջելով ոսկյա զարդեր: Տուժողի որդին, ցուցափեղկի տակից վերցնելով գազային ատրճանակը, պահել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո վերջինս փորձել է փախչել, սակայն վնասազերծվել է և խանութ-սրահի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվել:
Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44