Հարգելի’ համալսարանականներ,
Վաղը ՝ փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է: Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային ուշադրությունը` հարկ ենք համարում հանրայնացնել մեր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Շուրջ տասը ամիս է, ինչ առկա է լարվածություն մի քանի պաշտոնյաների և ԵՊՀ ղեկավարության միջև: Անձնական հակամարտությունները, ասուլիսային արդարադատությունը, ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահն ու հեղինակությունը: Մենք խորապես մտահոգված ենք այս փակուղիով և ԵՊՀ զարգացման հեռանկարի անորոշությամբ:
Վերլուծելով նիստի հրավիրման հիմքերը, օրակարգային հարցը, ինչպես նաև վերջին շաբաթներում տեղի ունեցածի ժամանակագրությունը` մենք ունենք հետևյալ դիտարկումները.
1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչու՞ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ Ոստիկանության հայտարարությունները իրավական հիմք չեն կարող հանդիսանալ:
2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով: Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միջանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը:
Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդություններից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականութունը հարգելու սկզբունքներով:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներ Սոսէ Ղազարյան, Աննա Գարեգինյան, Բաբկեն Հովհաննիսյան, Գևորգ Մանուկյան, Աստղիկ Մնացականյան, Ամալյա Սողոմոնյան, Դավիթ Ափոյան, Ռոզա Խաչատրյան
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01