ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում առաջինը ելույթ ունեցավ ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը և փորձեց բացատրել համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված իրավական կարգավորումները:
«Երկու ակնհայտ ճշմարտություններ ունենք․ հասարակությունը բևեռացված է, և դա հասել է նաև մեր համալսարանին: Երկրորդ ակնհայտ ճշմարտությունն այն է, որ համալսարանին, որպես ազգային արժեքի, որևէ վնաս չպետք է հասցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փորձեն համալսարանը հեռու պահել քաղաքականությունից:
Ըստ Արթուր Վաղարշյանի՝ հարցի լուծման ճիշտ ուղին իրավաբանականն է, օրենքն է, որը արդարացնում է ճշմարիտը:
«Ամեն ինչ պետք է արվի օրենքով»,- ասաց նա՝ նշելով, որ նիստի օրակարգի պատճառների մասին վերլուծության մեջ եղած փաստարկները իրավական առումով շատ խոցելի են:
Նա նկատեց, որ ԵՊՀ-ի գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով:
«Հիմնադրամների մասին» օրենքն այլ տրամաբանությամբ ինչ-որ կապիտալ ունեցող ընկերությունների համար է ստեղծված, իսկ ներքուստ համալսարանի կառավարման համակարգը որևէ կապ չունի հիմնադրամների հետ: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով,- ասաց նա՝ նշելով, որ միանշանակ ասել, որ այս իրավիճակում պետք է ղեկավարվել «Հիմնադրամների մասին» օրենքով, ճիշտ չէ,- Այն արտաքին հարաբերություններին է վերաբերում»:
Նրա խոսքով՝ իրավական եզրակացությունն այն է, որ այս խնդրի լուծման համար հիմք պետք է լինի ոչ թե «Հիմնադրամների մասին» օրենքը, այլ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքները, իսկ իրենց ներկայացրած վերլուծությունը հիմնված է միայն «Հիմնադրամների մասին» օրենքի վրա»:
Արթուր Արշակյանը նաև նկատեց, որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում ոչ մի խոսք չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, այդ մասին կա միայն «Հիմնադրամների մասին» օրենքում:
Նա հիմնավոր չհամարեց օրակարգում այդ ձևակերպմամբ հարցը քննարկելը:
«Մենք ռեկտորին մեղադրում ենք նրա մեջ, որ ճահիճ պետության մեջ համալսարանը չի բարգավաճում»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01