ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր, նշեց, որ այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքներն արդյունավետ օգտագործելու համար:
«Կարծում եմ, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ, այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել ծավալները, սակայն ավելի մանրամասն տեղեկություն կարող են ասել Էներգետիկայի նախարարությունից»,- ասաց նախարարը:
Հարցին, թե տեխնիկապես խողովակաշարը թույլ կտա՞ մեծացնել Իրանից գազի ներմուծման ծավալները կամ Վրաստան տեղափոխել, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որքանով տեղյակ է, գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս:
Ինչ վերաբերում է իրանական ներդրումներին, նախարարը նշեց՝ Վանաձորում կա իրանական մեկ ներդրող, որը նախատեսում է զբաղվել պլաստիկ գազաբալոնների արտադրությամբ: Դրանք արտահանվելու են և հիմնական երկրներն էլ լինելու են ՌԴ-ն ու Եվրոպան:
«Ասում են, որ գարնան վերջին սարքավորումները կներկրվեն, որից հետո արտադրությունը կգործարկի: Վստահ եմ, որ դա միակ իրանական ներդրումը չէ»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ կազմակերպչական հարցեր կան, որոնց լուծումն ընթացքի մեջ է: Դրանք վերաբերում են հողերի ձևակերպումներին:
Նրա խոսքով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ու արտահանման ներուժի ռեժիմը չի տարբերվում Հայաստանում առկա պայմաններից: «Հայաստանում եղած մյուս բոլոր ռեժիմները նույնպես բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար։ Այսինքն՝ այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը ուղիղ կապված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ գոտին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01