Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին, որի ընթացքում անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին:
«Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ:
Տիկին Բախշյան՝ Դուք նույնպես երկար տարիներ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել և Ձեր քաղաքական ուժը նույնպես ընտակեղծիքների, հետապնդումների, քաղաքական բռնության զոհ է դարձել: Պարոն Սաֆարյան Դուք նույնպես ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել:
Ես շատ կարևոր եմ համարում այս ուղերձը և դիրքորոշումը պետական մակարդակով արձանագրելը, որովհետև պետք է մենք ուժ ունենանք և ասենք, որ Հայաստանում խնդիրները եթե ոչ 100 տոկոսով, գոնե 90 և ավելի տոկոսով ծագել են այն կետից, երբ Հայաստանի ժողովրդի քաղաքական կամքն աղավաղվել է:
Վստահ եմ, որ մենք շատ վճռական և հաստատակամ կմնանաք այդ առաքելության ծառայության շրջանակներում, անկախ նրանից, թե որևէ ընտրության ժամանակ մեր ուժն ինչքան վարկանիշ կունենա և քաղաքացիների քանի տոկոսը մեր քաղաքական ուժի օգտին կքվեարկի»։
Իր հերթին, Վազգեն Մանուկյանը նշել է. «Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար:
Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր:
Անդրադառնալով Հանրային խորհդին՝ կարծում եմ, որ այն շատ կարևոր մարմին է, պատահական չէ, որ 70 երկրներում այսպիսի մարմին գոյություն ունի: Եվ հիմա նոր հնարավորություններ կան, քանի որ այն դարձել է սահմանադրական մարմին: ՀԽ-ում հավաքվել է հետաքրքիր կազմ շատ օգտակար մարդկանցով, որոնք ինչ-որ իմաստով վեր են կանգնած քաղաքականությունից ու նվիրված են պետությանը, չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցություն, չունեն քաղաքական ամբիցիաներ, այլ ունեն ամբիցիաներ՝ երկիրը շենացնելու, ստեղծելու, դառնալու հասարակության և իշխանության միջև անընդհատ կապ ապահովող մի կարևոր օղակ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01