21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշավը, հավանաբար, կգրանցվի ոչ թե Սիրիայում, այլ շատ ավելի պակաս անտեսված տարածքում՝ Անդրկովկասյան բարձրավանդակում, գրում է The Guardian-ը: Ինչպես նշում է պարբերականը, համաձայն փետրվարին հրապարակված Hyperallergic մշակութային ամսագրի զեկույցի տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»: Զեկույցի հեղինակներ Սայմոն Մաղաքյանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային եւ կրոնական արտեֆակտների այդ ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի պայթեցմանը: Մաղաքյանը, որը դասավանդում է քաղաքագիտություն Դենվերում, անվանում է դա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»: Նա մեծացել է՝ լսելով պատմություններ իր հոր մասին, որն այցելում էր հիանալի եւ առեղծվածային տեղանքը՝ Ջուլֆա անունով: Նախիջեւանի տարածքում, Արաքս գետի ափին գտնվող այդ տեղանքը միջնադարյան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզվիտ վանական Ալեքսանդր դե Ռոդից մինչեւ բրիտանացի դիվանագետ եւ գրականագետ Ուիլյամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժեքի մասին: Դամբարանատեղիում կար 10 000 խաչքար՝ 6-րդ դարի ժամանակաշրջանին պատկանող: Համաձայն հայկական ավանդույթների՝ վարդագույն-կարմրավուն կամ դեղին խաչքարերի վրա պատկերված են խորհրդանիշեր եւ պատկերներ, որոնք վերածում են խաչքարերը բարձրագույն մակարդակի մշակութային կոթողների: «1920 թվականին, երբ Խորհրդային Միությունը հռչակեց Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար հանրապետություններ, տասնամյակներ շարունակ թալանի հետեւանքով պահպանվել են շուրջ 3 000 խաչքարեր: Իսկ վանդալիզմի գործողությունները հանգեցրել են նրան, որ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգադրել էր պահպանել մշակութային այդ հուշարձանները»,-գրում է պարբերականը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44