աքվել են, որպեսզի քննարկեն հայկական զինուժի պատմությունը, առաջին աշխարհամարտում հայերի դերը, քանի որ, ըստ նրանց, Առաջին աշխարհամարտում հայերի դերակատարությունն այսօր անտեսված է։
Գիտաժողովի պատասխանատու, գրող Հակոբ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ ինքն այսօր ցավ է ապրում, քանի որ պարտված Թուրքիան հաղթական տոնակատարություններ է անում, իսկ հաղթող կողմի ներկայացուցիչը և այդ աշխարհամարտում առանցքային դեր կատած հայը, կարելի է ասել, անտեսնում է իր պատմությունը։
«Ինձ ցավ է պատճառում, որ վարչապետը, երբ գնաց Ֆրանսիա, չխոսեց հայկական լեգեոնի մասին։ Կարիք կա ջարդել կարծրատիպը, թե առաջին աշխարհամարտը միայն սգալու համար է։ Պարտված Թուրքիան հաղթանակ էր նշում՝ մեծ շուքով տոնելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, իսկ հաղթած հայը հիմնականում լռում է։ Այսօր փորձել ենք հավաքվել պատմաբաններով, որպեսզի շտկենք այս սխալը, հանրությանը ներկայացնենք առաջին աշխարհամարտում հայերի դերը, քանի որ հայկական լեգոնն առանցքային նշանակություն է ունեցել»,- մանրամասնեց Հակոբ Հարությունյանը։
Պատմական գիտությունների դոցենտ Սամվել Պողոսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ պատմականորեն ապացուցվել է, որ հայկական զինուժի հաղթանակը դիվանագիտությունը չի կարողանում շարունակել։
«Դիվանագիտության ճանապարհին պարտություն ենք կրել։ Ռազմական հաղթանակից հետո ոչ թե պահանջատեր ենք լինում, այլ սպասում ենք, որ մեզ ինչ-որ մեկն ինչ-որ բան տա։ Վերջին 30 տարվա մեջ մեր կառավարությունը վերջապես պահանաջատեր է, գիտակցում է, որ մենք հաղթող բանակ ունենք, հետևաբար, ինչո՞ւ պետք է պահանաջատեր չլինենք։ Մեր ազգի մտածելակերպի մեջ թերություն կա՝ մենք խաղաղություն չափից շատ ենք սիրում, պատրաստ ենք ամեն ինչի, ու չենք հասկանում, որ եթե մենք ամեն ինչի պատրաստ ենք հանուն խաղաղության, ապա դա բերում է նոր պատերազմի։ Մենք հաղթանակած բանակ ունենք, ինչո՞ւ պետք է մտածենք, որ պետք է ինչ-որ մեկին զիջում անենք»,-ընդգծեց Սամվել Պողոսյանը։
Մի քանի տասնյակ պատմաբանների ուշադրության կետրոնում էր արևմտյան ռազմաճակատում հայկական զինուժի դերակատարումը, առաջին աշխարհամարտում հայկական կամավորական ջոկատների գործունեությունը և այլն։
Գիտաժողովը կազմակերպել է ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը և Գրողների «Ծաղկաձորի» ստեղծագործական տուն ՓԲԸ-ն։



13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01