«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տարաձայնություններ ու խմորումներ չկան. ի պատասխան մամուլի այն հրապարակումների, որ թիմում որոշակի խմորումներ և տարաձայնություններ կան, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
«Խնդիրն այն է, որ մեր մամուլի մեծ մասը սովոր չէ, որ քաղաքական ուժերում գաղափարական բանավեճեր են լինում, և ամեն ինչում միակարծություն չի լինում. մարդիկ քննարկում, բանավիճում են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության համաժողովը և կարելի է ասել, որ շատ արդյունավետ, կուսակցության ապագային միտված բուռն քննարկումներով հագեցած, հետաքրքիր բանավեճ է տեղի ունեցել: Ներքին ժողովրդավարությունը մեր կուսակցության ամենամեծ ձեռքբերումն է և բոլոր կուսակցականներս ամեն ինչ անելու ենք, որ հենց դա պահենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե իշխանության թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» և «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջև, մասնավորապես, խմորումները Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ են:
Դիտարկմանը, թե նույն համագումարին չե՞ն բարձրացվել հարցեր, որ կան կուսակցականներ կամ թիմից անդամներ, ովքեր սկզբունքային գծից շեղվել են, պատասխանեց. «Ոչ, ինչի մասին է խոսքը, միշտ կարող են լինել կուսակցականներ, որ մյուսներից տարբերվող կարծիք հայտնեն, բայց դա մեր ուժն է»:
Ինչ վերաբերում է առանձին պաշտոնյաների, որոնք, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, «արագ մսխում են հեղափոխության գաղափարները», «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Այո, միշտ էլ կարող են լինել պետական ծառայողներ կամ պաշտոնյաներ, որ չարդարացնեն սպասելիքները և ազատվեն պաշտոնից»:
Անդրադառնալով կոնկրետ օրինակի՝ ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյանների խնդրին, և պատասխանելով հարցին, թե այսինքն՝ արձանագրվո՞ւմ է, որ իրենք սխալվել են՝ հայտարարելով, որ վերին օղակներում կոռուպցիա ու հովանավորչություն չկա, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Հենց այդ գործի բացահայտումը և քննությունը ապացույցն է, որ չկա, եթե լիներ կոռուպցիա ու հովանավորչություն, դա կկոծկվեր ,ինչպես նախկինում էր: Կոռուպցիան այն է, երբ ոչ ոք ոչ մի բանի մասին չխոսի և ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ եղել է ահազանգ, ահազանգի հետքերով գնացել են, քննություն է ընթանում, և մեղավորները պատասխնատվության կենթարկվեն, դա ամենավառ ապացույցն է, որ կոռուպցիա չկա, վերին օղակներում՝ առավել ևս»:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ կալանավորել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) երկու աշխատակցի և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցչի: ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն էր իրականացնում «ՍԲ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ:
Վահագն Հովակիմյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես է ստացվում, որ Դավիթ Սանասարյանը մի դեպքում որևէ կոռուպցիոն գործարքների մասին բացահայտումները թմբկահարում է, մինչդեռ ՊՎԾ գործի դեպքում հորդում է չխոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքներին. «Դավիթ Սանասարյանի ասածների հետ կապված՝ կխնդրեի հենց նրանից էլ մեկնաբանություն խնդրել: Ես չէի ցանկանա իմ գործընկերոջ փոխարեն մեկնաբանել»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01