ARM | RUS |

Ջրվեժում 30-ամյա տղամարդը ներընտանեկան վիճաբանության ժամանակ սպանել է աներձագին ու փախել

02.03.19 | 20:49

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Սոկրատ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ:

1971 թվականի սեպտեմբերին ծնված Սոկրատ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել իր աներձագին դիտավորությամբ սպանելու համար:

Դեպքի կատարման պահին Սոկրատ Մ.-ն ընդամենը 30 տարեկան էր՝ դեպքը տեղի է ունեցել 2002 թվականի հունիսի 30-ին, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը կայացվեց 2019 թվականի մարտի 1-ին…

Ըստ առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի՝ Սոկրատ Մ.-ն աներձագի՝ Ռուդիկ Մ.-ի կողմից վերջինին պատկանող՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տունը վաճառելու արդյունքում ստացված 3 հազար դոլարից 1000 դոլար՝ որպես մասնաբաժին ստանալու հարցով վիճել է Ռուդիկ Մ.-ի հետ: Այդ կապակցությամբ իր ընտանիքում առաջացած խնդիրներից վիրավորված ու նեղսրտած՝ Սոկրատ Մ.-ն 2002 թվականի հունիսի 30-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում գնացել է Ջրվեժ, տանից դուրս է կանչել Ռուդիկ Մ.-ին, վաճառված տանից իրեն մասնաբաժին տալու, իր ընտանիքի քայքայման վտանգ առաջացնելու դրդապատճառներով վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Սոկրատ Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել Ռուդիկ Մ.-ի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, պատճառել է կտրած-ծակած թափանցող վերք, ինչի արդյունքում վնասվել է տուժողի միջկողային մկանը, սրտապարկը, միջանցիկ սրտամկանը: Սոկրատ Մ.-ն ևս երկու հարված է հասցրել տուժողի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով մեկ թափանցող ու մեկ չթափանցող վերք՝ ձախ թոքի վերին բլթի վնասումով: Դրանից հետո Սոկրատը նույն դանակով հարվածել է Ռուդիկի ձախ անութափոսին ու պատճառել չթափանցող վերք:

Ռուդիկ Մ.-ն դիմադրել է, նա Սոկրատի հետ ընկել է գետնին: Միջամտել են հարևանները, ինչից հետո Սոկրատը դիմել է փախուստի, իսկ Ռուդիկը տեղափոխվել է տուն, հետո՝ հիվանդանոց, որտեղ առանց գիտակցության գալու 2002 թվականի հուլիսի 9-ին մահացել է սիրտ-թոքային անբավարարությունից և գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից:

Սոկրատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար, 2002 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Սոկրատ Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ հոկտեմբերի 1-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Սոկրատ Մ.-ի հայտնաբերումը…

2016 թվականի դեկտեմբերին Սոկրատ Մ.-ն հայտնաբերվել է Ռուսաստանում՝ Կազան քաղաքում, տեղափոխվել է Հայաստան:

2017 թվականի հունվարի 1-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Սոկրատ Մ.-ն հայտնել է, թե 1993 թվականին ամուսնացել ու կնոջ հետ մեկնել է ՌԴ: Այնտեղ բնակվել է կնոջ ծնողների ու եղբոր հետ: Աշխատել է աներոջ ու աներձագի՝ Ռուդիկի հետ: Ընդհանուր վաստակած գումարից տուն են գնել աներոջ ընտանիքի համար: Ռուդիկը հորը ստիպել է այդ տունը վաճառել, իր վաստակած գումարը հանձնել իրեն:

Մեկուկես տարի անց՝ 1995 թվականին Սոկրատ Մ.-ն ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան: Կնոջ ծնողների հետ եղել է շատ լավ հարաբերությունների մեջ: Ռուսաստանում գտնված ժամանակ Ռուդիկի հետ մեկ անգամ էր վիճել:

Ըստ Սոկրատի՝ 2002 թվականին, երբ Հայաստանում էին, իր տուն է եկել Ռուդիկն ու ասել է, թե երկու օր առաջ է Հայաստան եկել, հայրը լիազորել է, որ ինքը վաճառի Ջրվեժի տունը, գումարի մի մասը տանի Ռուսաստան, մի մասն էլ տա քրոջը՝ Սոկրատի կնոջը:

Սոկրատը հայտնել է, թե մինչև Ռուդիկի այցելությունը ինքն արդեն հեռախոսով խոսել էր աներոջ հետ, նա ասել էր, թե անտուն է մնացել, խնդրել էր հայաստանյան տան համար գնորդ գտնել ու վաճառել տունը:

Հետագայում Սոկրատն իմացել է, որ Ռուդիկը գնորդ գտել է, տունը վաճառում է 3 հազար դոլարով: Ըստ Սոկրատի՝ ինքը խորհուրդ է տվել այդ գնով տունը չվաճառել, ավելի թանկ վաճառել, որպեսզի աները կարողանա Ռուսաստանում տուն գնել: Այդ հարցի հետ կապված՝ վիճաբանություն է եղել իր ու Ռուդիկի, իր ու կնոջ միջև:

Հաջորդ օրը կինը հեռացել է իրենից:

Մեկ շաբաթ անց իր տուն են գնացել Ռուդիկը, նրա հորեղբոր որդին ու մորաքրոջ որդին: Առաջարկել են, որ իրենց երեք երեխաներից մեկին կինը վերցնի, երկու երեխաները մնան իր մոտ՝ այդպես բաժանվեն: Ինքը չի ցանկացել, որ երեխաներին բաժանեն: Նրանք երեխաներին ու կնոջը վերցրել, տարել են Ջիլ գյուղ: Ինքը չի իմացել՝ ուր են տարել, փնտրել է կնոջն ու երեխաներին, երեք օր հետո է իմացել նրանց տեղը: Կնոջը վերադարձրել է տուն: Իմացել է, որ Ռուդիկը նշանվել է Ջրվեժում ապրող մի կնոջ հետ: Մի քանի օր հետո իր կինը նորից հեռացել է իրենից: Ինքը դարձյալ չի իմացել նրա տեղը: Գնացել է Ռուդիկի նշանածի տուն՝ Ջրվեժ, բակից ձայն է տվել Ռուդիկին, առաջարկել է բակ իջնել՝ խոսելու: Նա իջել է բակ: Զրուցել են: Ինքը նրան հարցրել է՝ ինչո՞ւ է ուզում բաժանել իրեն ու կնոջը, ինչո՞ւ է քայքայում իր ընտանիքը: Ռուդիկը վիրավորական արտահայտություն է արել իր երեխաների հասցեին, ինքը բարկացել ու մի անգամ հարվածել է նրան:

Ըստ Սոկրատի՝ Ռուդիկը բակ էր իջել դանակով: Նա հարվածել, վնասել է իր ձեռքը: Ինքը խփել է նրա ձեռքին, դանակն ընկել է գետնին: Հետո իրենք նույնպես ընկել են գետնին, ու ինքը զգացել է, որ դանակը մտել է Ռուդիկի կողքը: Դրանից հետո իրենք կանգնել են: Ինքը դանակը խրել է հողի մեջ, չի թույլատրել, որ Ռուդիկը վերցնի այն: Մարդիկ են հավաքվել, ինքը խնդրել է, որ նրանցից մեկը դանակը վերցնի ու հեռացնի: Ռուդիկը տուն է գնացել, ինքն էլ տեսել է, որ վիրավոր է, դարպասը բացել ու գնացել է… Հավաքված մարդիկ իրեն ճանապարհ են տվել, ինքը գնացել է:

Սոկրատ Մ.-ն պնդել է, թե ինքը շահադիտական նպատակ չի ունեցել, Ռուդիկից գումարի ակնկալիք չի ունեցել, հազար դոլարի պահանջ չի ներկայացրել: Դեպքից հետո գնացել է ընկերոջ տուն, հաջորդ օրը գնացել է Ապարան, այնտեղից էլ՝ Վրաստան, հետո՝ Ռուսաստան: Ռուսաստան գնալու նպատակը փող վաստակելն էր:

Սոկրատը նշել է՝ ստացվում է՝ ինքը 15 տարի թաքնվել է, ինքը կարծում է՝ ինքն էլ է տուժող…

Սոկրատ Մ.-ն նշել է, թե Ռուդիկին սպանելու դիտավորություն չի ունեցել, բայց խնդրել է իր արարքը որակել որպես պարզապես դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սոկրատ Մ.-ի կինը հայտնել է, թե դեպքի օրվա առավոտյան ինքը գնացել էր եղբոր տուն՝ ամուսնության առթիվ շնորհավորելու: Երեկոյան ոստիկաններից իմացել է, որ դեպք է տեղի ունեցել…

Ըստ վկայի՝ սպանության պատճառը եղել է այն, որ ինքն ու երեխաները տանից հեռացել էին, ամուսինը վիրավորվել էր, համարել էր, թե գյուղում խայտառակ է եղել:

Վկան ասել է՝ եղբորն է մեղավոր համարում իրենց ընտանեկան գժտության հարցում, ինքն ամեն հարցում լսել է եղբորը: Ամուսինը Ռուդիկից վիրավորվել է նաև այն ժամանակ, երբ նա առաջարկել է երկու երեխային թողնել Հայաստանում, մեկին տանել Ռուսաստան… Ամուսնու արժանապատվությունը վիրավորվել է…

Վկան Սոկրատին բնորոշել է՝ որպես լավ ամուսնու և լավ հոր, նա մեծ հարգանք է տածել իր ծնողների հանդեպ: Մինչև 2002 թվականը Սոկրատը երեք անգամ վիրահատվել էր, նա նյարդային էր… Դեպքից հետո ինքը շարունակել է ապրել Սոկրատի հայրական տանը, մինչև օրս ապրում է այնտեղ:

Արարքի կատարումից հետո քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածով: Հետագայում արարքի որակումը համապատասխանեցվել է նոր քրեական օրենսգրքին, արարքը որակվել է որպես առանց ծանրացուցիչ հանգամանքների՝ «հասարակ» դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Երբ Սոկրատը հայտնաբերվել, տեղափոխվել է Հայաստան, 2017 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել ու գործը քննվել է հենց վերոհիշյալ՝ պարզ դիտավորյալ սպանության հոդվածով՝ 104 հոդվածի 1-ին մասով, այդ հոդվածով առաջադրված մեղադրանքով էլ գործն ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան:

Առաջին ատյանի դատարանում, երբ դեռ քրեական գործի ապացույցները հետազոտված չէին, 2017 թվականի հունիսի 9-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ա. Գասպարյանը միջնորդություն է ներկայացրել Սոկրատ Մ.-ի մեղադրանքը ծանրացման առումով փոփոխելու, շահադիտական դրդումներով սպանություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Մեղադրանքի կողմը դատարանում, այո, կարող է փոփոխել մեղադրանքը, բայց՝ գործի ապացույցները հետազոտելուց հետո: Ի՞նչն էր պատճառը, որ այս գործով մեղադրողը դա արել է օրենքի պահանջը չպահպանելով՝ դեռ գործի ապացույցները չհետազոտած կամ գործով նոր հանգամանք ի հայտ չեկած:

Այս հարցին արդեն վերաքննիչ քրեական դատարանում պատասխանեց դատական երկրորդ ատյանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Ն. Միքայելյանը: Նա ընդունեց, որ առաջին ատյանի դատարանում մեղադրանքի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը չի համապատասխանել ներկայումս գործող օրենքի պահանջին, բայց ասաց, որ միջնորդությունը բխել է «արդարադատության շահից»: Բանն այն է, որ ընդամենը 20 օր անց լրանում էր այս գործով վաղեմության ժամկետը՝ 15 տարին, եթե մեղադրանքը պարզ դիտավորյալ սպանություն էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Այդ դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր 2017 թվականի հունիսի 30-ին, Սոկրատ Մ.-ն քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվեր: Իսկ եթե մեղադրանքը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանք լիներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով,որը դեպքի կատարման պահին համապատասխան է եղել այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածին, 15 տարվա վաղեմության ժամկետն այլևս չէր գործի, ու 2002 թվականին սպանություն կատարած անձը անպատիժ չէր մնա…

Շահադիտական դրդումներով սպանություն կատարելու մեղադրանքով ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ գործի քննությամբ ձեռք չի բերվել թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ ապացույցների համակցությունը, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն, թե սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով:

Դատարանը Սոկրատ Մ.-ին մեղսագրել է դիտավորյալ սպանության կատարում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ոչ թե 2-րդ՝ ծանր մասով, այլ 1-ին՝ ավելի մեղմ մասով՝ սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների, տվյալ դեպքում՝ առանց շահադիտական դրդումների:

Դատարանն արձանագրել է, որ դեպքի կատարման ժամանակ՝ 2002 թվականի հունիսի 30-ին, դեռևս գործում էր 1961 թվականի քրեական օրենսգիրքը: Սոկրատ Մ.-ի արարքը համապատասխանում էր այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածին, որով նախատեսված էր 5-ից 12 տարի ազատազրկում:

Ըստ այն ժամանակվա օրենքի՝ «անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է 15 տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել այլ հանցագործության կատարմամբ…»:

Ներկա քրեական օրենսգրքով Սոկրատ Մ.-ի արարքը համապատասպանում է 104 հոդվածի 1-ին մասին, որով նախատեսվում է 8-ից 15 տարի ազատազրկում: Ներկա օրենսգրքով նախատեսված է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 20 տարի, և վաղեմության ժամկետն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Ակնհայտ է, որ Սոկրատ Մ.-ի համար առավել բարենպաստ են, հետևաբար՝ կիրառելի են 1961 թվականի քրեական օրենսգրքի դրույթները: Ամբաստանյալի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն…

Դատարանը Սոկրատ Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրան ազատել է քրեական պատասխանավությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը, Սոկրատ Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու դատապարտել հոդվածի այդ մասով նախատեսված համաչափ պատժի:

Վերաքննիչ բողոքի դեմ գրավոր առարկություններ էր ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Հայրապետյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով, վերաքննիչ բողոքը ներկայացրած դատախազ Ն. Միքայելյանին հետևյալ հարցը տվեց. «Ի՞նչն էր խանգարում դատախազությանը, որ այս գործը դատարան ուղարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, եթե համոզմունք կար, թե սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով»:

Չէ՞ որ դատախազը առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու միջնորդություն էր արել ոչ թե քրեական գործով ապացույցները հետազոտելուց հետո, նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա, այլ՝ «ամեն գնով մարդուն դատելու» մտայնությամբ: Ստացվում է՝ հենց դատախազությունն էր ի սկզբանե իրեն դրել այս վիճակի մեջ՝ առաջադրելով ոչ այն մեղադրանքը, որը, մեղադրանքի կողմի համոզմունքով, համապատասխանում էր կատարված արարքին…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը կարող էր միայն այս դրույթին անդրադառնալ, բայց պաշտպանը ավելի երկար խոսեց՝ ջանալով հիմնավորել, որ գործի քննությամբ հաստատվել է Սոկրատ Մ.-ի կողմից հասարակ, առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանության կատարումը:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց՝ մերժել գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը և անփոփոխ, օրինական ուժի մեջ թողնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործը կարճելու, Սոկրատ Մ.-ի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:


ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե Աքմաքչյանը

ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե...

20:20

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

20:04

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

18:38

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու...

18:09

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ...

16:05

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լուսանկարներ

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում....

14:54

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

14:28

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

14:03

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ...

13:19

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի զեկուցվում

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի...

11:07

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝...

10:48

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության չարժանացավ

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության...

10:35

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

10:07

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

09:28

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Իրանագետ

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր...

09:03

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44