2018թ. Հայաստանից ընդհանուր 2.4 մլրդ դոլար արտահանումներից մոտ 680 մլն դոլարն իրականացվել է ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նրա՝ եթե ընդհանուրից հանվի հանքահումային արտադրանքը՝ մոտ 800 մլն դոլար, ապա արտահանումների գրեթե կեսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին։ Նա կարևորեց, որ այս ուղղությամբ արտահանվում է պատրաստի արտադրանք։ «Ներմուծման առումով մենք ունենք կենսական շահեր ԵԱՏՄ տարածքի հետ, ընդհանուր ներմուծման մոտ 1/4-ը կամ 1.2 մլրդ ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ էներգակիրներ և լայն սպառման ապրանքներ»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման ժամանակ մաքսային վճարների հետ կապված Հայաստանի վերցրած արտոնյալ ժամանակահատվածն ավարտված է, և այս տարվա հունվարի 1-ից, օրինակ, ադամանդի ու ոսկու ներմուծման դեպքում կիրառվում է 3%-անոց մաքսատուրք, որը 2020 թ.-ին կդառնա 6%, 2021 թ.-ին՝ 10%՝ ադամանդների, և 9%՝ ոսկե իրերի համար, 2022 թ.-ին՝ 15%՝ ոսկե իրերի համար. «Այդպիսով՝ ավարտվելու է այդ անցումային ժամանակահատվածը, և մենք ունենալու ենք Հայաստանում գործող ԵԱՏՄ կողմից սահմանված ընդհանուր տարիֆային միջակայքը»։ Տ.Խաչատրյանը նշեց, որ տարիֆների բարձրացումը շահավետ կլինի ալմաստ Հայաստան ներիկրող և դեպի ԵԱՏՄ ադամանդ արտահանողների համար, իսկ եվրոպական ուղղությամբ աշխատողների համար՝ ոչ, սակայն տնտեսության օրենքն է, որ հնարավոր չի բոլորը շահեն կամ բոլորը տուժեն. «Քաղաքականության ընտրությունը մեր խնդիրն է»։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01