Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը մեր երկրում նոր տեսակի ոտնձգություն համարեց: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:
«Որպես առաջին դրսևորում իրավապահ համակարգը պետք է շատ խիստ արձագանքի, և եթե հանկարծ ունենանք արձանագրում, որ Քրեական օրենսգիրքն այս փաստի վրա չի տարածվում, ապա սա մի նոր պանդորայի արկղ կբացի, ինչի հետևանքներն անկանխատեսելի են»,-ասաց նա և ողջունելի համարեց, որ ոստիկանությունը խափանել է ոտնձգությունը, և բավական արագ հարուցել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
«Սա այն դեպքերից է, որտեղ խնդիրը ոչ թե փաստական է, այլ իրավական գնահատականին է վերաբերում, քանի որ փաստերի շուրջ վեճ չեմ տեսնում, բոլոր կողմերը փաստերն ընդունում են, և այստեղ խոսքն իրավական գնահատականին է վերաբերում, թե արդյոք սա խուլիգանություն, առևանգում է, թե ոչ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նա կարծում է, որ մենք՝ որպես հանրություն, պետք է արձանագրենք այս մեթոդի ոչ իրավաչափությունը: «Սա առաջին դեպքն է, և արձագանքը պետք է լինի այնքան խիստ, որ ունենա կանխարգելիչ նշանակություն, միևնույն ժամանակ խոսքը չի վերաբերում դաժան պատիժներին, առավել ևս միջդատական վարույթի ընթացքում կալանքների կիրառմանը: Սա, կարծում եմ, որ հերթական թեստը պետք է լինի մեր նոր քաղաքական իշխանության, իրավապահ համակարգի համար, որպեսզի մենք հասկանանք, թե որ ուղղությամբ է մեր հանրությունը շարժվում»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ չի ցանկանում արդարացնել որևէ մեկի, այդ թվում՝ Նարեկ Մալյանի խոսքերը, և պատրաստ չէ ստորագրել որևէ մեկի հանրային խոսքի տակ, քանի որ կան բազմաթիվ մտքեր, որոնց հետ համաձայն չէ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս խոսքի տիրույթից անցնել գործողությունների տիրույթ:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44