Եթե հիմա կատարվածին չտանք պատշաճ գնահատական, այդ թվում՝ քրեաիրավական հստակ գնահատական, հետո արդեն շատ ուշ կլինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպին:
«Խայտառակություն է, որ քննարկում ենք երկրում բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանության պատժելի կամ ոչ պատժելի լինելու հանգամանքը։ Հետաքրքիր է, որ հիմա իշխանական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում են այս արարքը։
Տեսնես, կլինե՞ր նույն արձագանքը, եթե նրանք առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանից չստանային բռնությունը քննադատելու հրահանգ։ Իրականում ստեղծված իրավիճակը վկայություն է, որ անընդհատ հրահրվող ատելությունը, հասարակության բաժանումը անպայման հանգեցնելու է բռնության։
Եթե հիմա կատարվածին չտանք պատշաճ գնահատական, այդ թվում՝ քրեաիրավական հստակ գնահատական, հետո արդեն շատ ուշ կլինի»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01