«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, և շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը:
Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի և կապի նախարարին ևս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞: «Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը: Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջև։ Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները և դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը:
Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա, հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա։ «Ոչ, չկա»,- արձագանքել է Օսիպյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55