Չափազանց կառուցողական մթնոլորտը, որ տիրում էր հանձնաժողովների աշխատանքներում, այսօր լիագումար նիստում տրամաբանական շարունակություն չի ստացել: Այս մասին ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Ես ուղղակի կհորդորեմ իմ ընդդիմադիր գործընկերներին՝ զերծ մնան նմանատիպ գնահատականներից, սա արդեն որերորդ անգամն է՝ փորձ է արվում մեր քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների»,- ասաց նա:
Հայրապետյանը խնդրեց, որ ընդդիմադիրներն ընդհանրապես կասկածի տակ չդնեն իրենց քաղաքական անկախությունը, կամքը և սեփական կարծիքը: «Խնդրում եմ կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը, սեփական կարծիքը և պատկերացումները՝ անընդհատ կապելով այն Կառավարության տեսակետների հետ: Ես ուզում եմ ասել, որ բացառապես փաստարկների դաշտի և հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների հիման վրա է եղել ամեն ինչ: Խնդրում եմ հանձնաժողովների կշիռը չթերագնահատել, դրա վրա են բացառապես հիմնված եղել մեր այսօրվա քվեարկությունները»,- ասաց Հայրապետյանը:
Նա անդրադարձավ նաև իրենց և նախկին իշխանության հետ համեմատություններին: «Նախկինում ընդդիմադիրները նախագիծ էին բերում, և երկու ստորակետի պատճառով այն բացասական եզրակացություն էր ստանում: Ուղղակի հետևե՛ք երեկ տեղի ունեցած կրթական հանձնաժողովի նիստին և կտեսնեք, թե որքան դրական է գնահատվել ընդդիմության մեր գործընկերոջ նախագիծը: Սա խոսվում է բացառապես նոր քաղաքական մշակույթի մասին»,-եզրափակեց նա:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44