Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ առանց Հայաստանի համաձայնության հնարավոր կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծել: Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հիշեցրին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ է տալիս անդամ երկրների սահմանափակ կազմով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը որոշել, սակայն նշել էր, որ դա լավագույն տարբերակը չէ. հնարավոր համարո՞ւմ եք, որ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտողար նշանակվի: Ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ. դա գլխավոր քարտուղարի նշանակում է, դա մարտավարական կամ օպերատիվ մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիր է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգը այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգը այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված»: Հարցին, թե որն է այս հարցում Հայաստանի դիրքորոշումը, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Այս պահին ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը համապատասխան աշխատանքներ է տանում, Հայաստանի ՊՆ-ն իր կարծիքը հայտնել է»:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44