Համարձակություն ցուցաբերող մարդիկ կարող են վարակել շրջապատին։ Այս եզրահանգման ճշմարտացիությունը, ինչպես նշում են օտարերկրյա գիտնականները, հաստատվել է կամավորների հետ անցկացված հատուկ փորձի արդյունքներով, տեղեկացնում է Planet-today-ը։ Գիտական աշխատանքը, որում հաստատվել է ռիսկի «վարակիչ լինելը», հիմնված է այն փորձարկման վրա, որին մասնակցել է 26 կամավոր, ինչպես նաեւ իրենց կամավոր ներկայացրած մի քանի գիտնական։ Փորձի շրջանակում խաղացվում էր հատուկ կառուցված թղթախաղ։ Մարդիկ խաղում էին հերթով, իսկ մյուսներն այդ ժամանակ հետեւում էին խաղացողներին ու սպասում իրենց հերթին։ «Դրածո» խաղացողները խաղում էին արտահայտված ռիսկով, որը բոլոր դեպքերում չէ, որ հիմնավորված էր։ Եվ այս հանգամանքը, ինչպես դժվար չէ կռահել, ստիպում էր մյուս խաղացողներին նույնպես ավելորդ ռիսկ ցուցաբերել։ «Չի կարելի ասել, թե մեզ ցնցեց այս հայտնագործությունը։ Մարդիկ, այնուամենայնիվ, շատ սոցիալական էակներ են, ուստի վարքի պատճենման նման հակումը միանգամայն բնական է»,- ասում են գիտնականները։ Ինչ-որ զարմանալի բան փորձի արդյունքներում, այնուամենայնիվ, կա։ Մարդիկ, ինչպես զարմանքով նշում էին հետազոտողները, պատճենում են անգամ այն պահվածքը, որը շատ հեռու է արդյունավետ համարվելուց։ Այսինքն՝ այն իրավիճակում, երբ համարձակ պահվածքը տանում էր երաշխավորված պարտության, խաղացողները, միեւնույն է, դրսեւորում էին այդ վարքագիծը։ Փորձի արդյունքները, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, կարող են կիրառվել սոցիալական եւ տնտեսական գիտություններում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01