Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Regnum-ին տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման ֆոնին գազի գնի նվազման հավանականության մասին: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ թեև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը բավականին լուրջ քայլ է դեպի առաջ, սակայն դժվար է առաջ գնում, կան մի շարք վիճելի հարցեր, որոնցից մեկը՝ ինչպես է ձևավորվելու գազի տարանցման համար գինը: «Մենք այս հարցը պետք է լուծենք արդեն 2019 թվականին: Բոլոր երկրներն էլ հետաքրքրված են, որ գազի տարանցիկ գինը նվազագույն լինի և որ գազի գինը հավասար մրցակցային պայմանների ստեղծման հնարավորություն ընձեռի: Գազի ընդհանուր շուկայի ձևավորման՝ 2016թ. մայիսին հատատված հայեցակարգի համաձայն՝ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված է գազի բորսային առևտուր: Այսինքն՝ դրա գինը ձևավորվելու է շուկայի հիմնական սկզբունքներից ելնելով: Շուկայական գնագոյացմանն անցումը, այդ թվում՝ ընդհանուր շուկայում գազի բորսային առևտրի ստեղծումը, և ոչ խտրական հիմքով գազի տարանցման սակագների ձևավորումը կնպաստի շուկայի մասնակիցների թվի ավելացմանն ու սպառողների համար գազի գնի կայունացմանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ կանխատեսելով Միության անդամ պետություններում գազիֆիկացման մակարդակի, ինչպես նաև գազի սպառման ծավալի աճ: Հայ պաշտոնյան ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը, ինչը նշանակում է, որ անարդյունավետ ընկերությունները դուրս կմնան շուկայից: «Դրան պետք է նախապատրաստվել: Ուստի՝ ազգային կառավարությունները պետք է արդեն այսօր մտածեն այն մասին՝ ինչ մեխանիզմներ է հարկավոր իրագործել այդ ամենն անցավ դարձնելու համար»,-եզրափակել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44