«Չեմ կարծում, որ առանց կառավարության կառուցվածքային փոփոխությունների այդ կրճատումները հնարավոր կլինեն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե նախատեսվում է պետական կառավարման համակարգում կրճատել 10 հազար աշխատողի։ Նրա խոսքով՝ փաստացի պետք է լուծարվի 5 նախարարություն, իսկ այդ պրոցեսն ամբողջությամբ թափանցիկություն է պահանջում։ «Թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն՝ աշխատանքից չեն ազատվի կրկին ուղղորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչպես նախկինում եղել է։ Հստակ պետք է կանոններ սահմանվեն, թե ինչպես են ընտրվելու այն աշխատակիցները, որոնք ազատվելու են աշխատանքից և պետությունն ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնելու աշխատանքից ազատված քաղաքացիների հետ կապված»,- ընդգծեց պատգամավորը։ Հարցին, թե մտավախություն չկա, որ այդ կրճատումները կհանգեցնեն բողոքների, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչի կհանգեցնեն։ Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հեռանկար են այդ քաղաքացիներն իրենց համար տեսնելու։ Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01