«Հայաստանն ապրում է բավականին բուռն ժամանակաշրջանում, որը հագեցած է թե ներքին, թե արտաքին քաղաքական հարուստ օրակարգերով»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա կարծիքով՝ այդ կարևոր օրակարգերը ժամանակ առ ժամանակ երկրորդ պլան են մղվում կեղծ տեղեկատվական առիթներով, որոնք կլանում, մսխում են հանրային քաղաքական էներգիայի մեծ մասը:
«Այդպիսի կեղծ և միաժամանակ վտանգավոր օրակարգ է Հայաստանի և Արցախի ժողովուրդների տարանջատումը, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը։ Նման փորձերն ուղղակի սադրանք են՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, դրանք սադրանք են ընդդեմ հաղթանակների և ձեռքբերումների հիմք դարձած մեր միասնականության: Ցավով պետք է արձանագրել սակայն, որ նման սադրիչ հայտարարությունները ունակ են ալեկոծելու մեր հանրային քաղաքական դիսկուրսը՝ մեր ուշադրությունն իրական խնդիրներից շեղելով կեղծ արհեստական օրակարգերի վրա: Նման սադրանքները պարունակում են այլ՝ ավելի մեծ վտանգներ: Դրանք հեշտորեն կարող են օգտագործվել այն գործիչների ու ուժերի կողմից, ովքեր քաղաքականության մեջ առաջնորդվում են պղտոր ջրում ձուկ որսալու մարտավարությամբ»,- ասաց Բաբաջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ անցած օրերի և շաբաթների ընթացքում տեղի ունեցան մի քանի արտաքին քաղաքական իրադարձություններ, որոնք առնվազն մտահոգվելու տեղիք են տալիս:
«Սումգայիթյան ոճիրի օրն ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց մեր քաղաքացուն` Կարեն Ղազարյանին, մենք չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն, ում ճակատագիրն այլևս կախված է նրանից, թե ինչ կկարողանան անել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Մենք չկարողացանք պաշտպանել նաև Ռուսաստանում ազատազրկված Ադրբեջանի թալիշական ազգային շարժման ղեկավար Ֆահրադին Աբասովի, ով ինչպես հայտնի է, տարբեր խողովակներով քաղաքական ապաստան էր խնդրում մեր երկրից: Եթե առաջին դեպքում մենք թերացել ենք մեր քաղաքացու կյանքի ու անվտանգության իրավունքի պաշտպանության հարցում, ապա Աբասովի պարագայում մենք բաց ենք թողել զգալի քաղաքական դիվիդենտներ շահելու մեր հնարավորությունը»,- շեշտեց պատգամավորը:
Նա ելույթի վերջում անդրադարձավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան՝ նշելով. «Օրվա ամենամեծ խորհուրդն այն է, որ բոլորն իրենց աշխատանքով, ջանքով կարողանան կառուցել այնպիսի Հայաստան, որը երազում էր Վազգեն Սարգսյանը»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01