ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԿԳՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրական ուսուցման վարպետը, Տավուշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների անվամբ լրացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նշված քոլեջի ընդունելության դիմումները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ վերջիններիս քոլեջում հաշվառել որպես ուսանողներ:Այնուհետև 2017 թվականի սեպտեմբերի 12-ին քոլեջի վարպետը, նույն ուսանողների փոխարեն կեղծելով վերջիններիս ստորագրություները, ստորագրել է քոլեջի և ուսանողների միջև կնքված պայմանագրերը, իսկ 2018 թվականի հունվար ամսին, կրկին կեղծելով նրանց ստորագրությունները, գրել է կեղծ դիմումներ՝ բնակության վայրը փոխելու պատճառաբանությամբ ուսանողի պարտականություններից ազատելու վերաբերյալ, որոնց հիման վրա նրանք հեռացվել են քոլեջից:
Պարզվել է նաև, որ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 14 դասախոսներ թվով 8 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու պարագայում նրանց բացակայությունները չեն հաշվառել և նշանակել են կեղծ գնահատականներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Իսկ 12 դասախոսների մասով 2019 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44