Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Էտի աշխատանքները տարվում է ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. այսօր աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:
«Եթե մենք թողնենք ծառի վրա չորացած ճյուղեր, այդ ծառը շատ կարճ կյանք կունենա: Մեր հիմնական նպատակը ոչ թե ծառը հատելն է կամ չորացնելը, այլ այն միշտ երիտասարդ պահելը: Ծառի էտման աշխատանքները չպետք է շփոթենք հատելու հետ: Պետք է վստահություն ստեղծենք բնակիչների մոտ, որպեսզի նրանք մեզ վստահեն և չմտածեն, որ եթե սղոցով մոտենում ենք ծառին, ուրեմն վնասում ենք», - ընդգծում է ծառագետ Գևորգ Սարոյանը:
«Շատ սերտորեն աշխատում ենք գիտական կենտրոնների հետ և էկոլոգիական առումով պետք է հաշվի առնենք էտման գործընթացից հետո պատշաճ խնամքը: Մոտավոր ոչինչ չի արվելու, ծառերը պետք է անձնագրավորվեն իրենց տեղով, դիրքով և տեսակով»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումը շուտով տեսանելի կլինի նաև Երևանում:
«Եթե այս պարագայում պետք է երկու կամ երեք բեռնատար կանգնի, որ ճյուղերը տեղափոխի, ապա մուլչավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա: Մեքենային կցված հատուկ սարք է լինելու, որը տեղում աղալու է ճյուղերը, և արդեն փոքրիկ պարկերով ավելի հարմար կլինի տեղափոխելը»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի հարցում: Գարնանային էտի շրջանակում դրանք կհատվեն: 2018թ.-ի աշնանն իրականացված գույքագրման համաձայն մայրաքաղաքում շուրջ 440 նմանատիպ ծառ կա:
«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:
Չորացած, իրենց կենսունակությունը կորցրած և վթարային ծառեր կան նաև Մյասնիկյան պողոտայում:
«Մյասնիկյան պողոտայում ունենք 10-ից ավելի սև բարդիներ, որոնք չորացած են և իրենց տարիքն ապրել են: Դրանք ամեն վայրկյան վտանգ են ներկայացնում հարակից շինությունների, երթևեկության և մարդկանց անվտանգության համար»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:
«Ծառերն իրականում Երևան քաղաքում հիմնականում ծերացած են: Վերջին տարիներին տնկված ծառերը եղել են շատ բարակ, ոչ կենսունակ և ոչ պատշաճ ոռոգվող տարածքներում են տնկվել: Մենք պետք է հետևողական լինենք և արդեն այս տարի այնպիսի չափորոշիչներով ենք տնկիներ ընտրելու, որ լինեն ավելի կենսունակ: Դրանք կտնկվեն միայն ոռոգելի տարածքներում: Չորացած ծառերը հեռացնելու և նորերով փոխարինելու այս բարդ փուլը պիտի գիտակցաբար հաղթահարենք»,- ընդգծում է Խաչիկ Հակոբյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01