«Հայրենակիցներ.1998թ,2003թ,2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու,հանրության արդարացի բողոքները ճնշելու,Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի, բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ,այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն:
Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական, հակապետական, ամոթալի, սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը:
Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցներ.այս օրերին,երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը,իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը,ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի,սակայն արդարացիորեն ապստամբել են:
Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ, մտահօգ, արժանի մարդիք: Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին,ժողովրդի զավակներով,որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային – հասարակական համերաշխությունը:
Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը:
Հայրենակիցներ հայտնում ենք,որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ,որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին,այս վիճակից դուրս գալու,Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերս կլինենք Երևանում»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55