Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»: Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելն Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, այն ունենում է հետևանքներ:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ՝ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեմպը տպավորիչ է:
Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերի մասին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է դուռ լինել իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44