Քաղցր եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը վատթարացնում է ցրված սկլերոզի՝ տարածված աուտոիմունային հիվանդության ընթացքը, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Այս մասին զգուշացնում են Նեւրոլոգիայի ամերիկյան ակադեմիայի մասնագետները: Հետազոտության ընթացքում ցրված սկլերոզ ունեցող 135 պացիենտներ լրացրել են սննդային հարցաթերթիկներ, որոնք ցույց են տվել, թե որքանով է յուրաքանչյուր մասնակցի սննդակարգը նման DASH (անգլ՝ Dietary Approaches to Stop Hypertension) դիետային, որը խորհուրդ է տրվում բարձր արյան ճնշման պրոֆիլակտիկայի համար: DASH-ն իր մեջ ներառում է ամբողջական հատիկավոր սնունդ, մրգեր, բանջարեղեն, ոչ յուղոտ կաթնամթերք, պահքի միս, հավի միս, ձուկ, ինչպես նաեւ ընկույզներ եւ լոբազգիներ: Մասնագետները նաեւ գնահատել են մասնակիցների հաշմանդամությունը 10 բալանոց սանդղակով: Պարզվել է, որ 30 մարդ տառապել է ծանր հաշմանդամությունից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շաքար պարունակող ըմպելիքների տեսքով օրական 290 կալորիա օգտագործելը 5 անգամ մեծացրել է ծանր հաշմանդամության վտանգն ի տարբերություն նրանց, ովքեր հազվադեպ են գազավորված ըմպելիքներ խմել, այդ թվում գազավորված սոդայաջուր: Հիշեցնենք, որ ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում գլխուղեի եւ ողնուղեի նյարդաթելերի միելինային թաղանթի վնասում, ախտահարվում են նյարդային համակարգի առանձին բաժիններ: Հիվանդության բուժման արդյունաավետ մեթոդներ դեռ գոյություն չունեն, իսկ հիվանդների կյանքի միջին տեւողությունը առողջ մարդկանց համեմատ 5-10 տարով կարճ է:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44