Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Երևան, նաև, որ ինքը կմեկնի Մոսկվա: Այս մասին Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է Բրյուսելում՝ ТАСС- ի թղթակցի հետ զրույցում: «Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, ես հուսով եմ, որ այս տարի Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Երևան, ես էլ՝ Մոսկվա», - ասել է նա: Ըստ Փաշինյանի՝ կողմերը քննարկում են այցերի ժամկետները: «Վերջին քննարկումները տեղի են ունեցել մեկ շաբաթ առաջ՝ ես Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, որի ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Մեր աշխատակազմերն այդ ուղղությամբ քննարկումներ են անցկացնում», - մանրամասնել է Փաշինյանը: Բացի այդ, Փաշինյանը մտադիր է շուտով հանդիպել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նա հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Երևանում տեղի կունենա ԵՏՄ-ի միջկառավարական խորհուրդ: «Նախատեսվում է, որ այնտեղ կժամանեն ԵՏՄ-ի երկրների բոլոր վարչապետները, այդ թվում` Դմիտրի Մեդվեդևը», - հավելել է Փաշինյանը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44