Շաբաթական առողջ մարդուն կարելի է ոչ ավել քան 5 չափաբաժին ալկոհոլային խմիչք խմել: Դա օրական կազմում է մոտ 100 գրամ մաքուր ալկոհոլ՝ գինու 5 ստանդարտ բաժակ կամ նույնքան գարեջրի գավաթ: Եթե դուք ավելի շատ խմեք, ապա վտանգ կա, որ կմահանաք սրտի խնդիրների, կաթվածի կամ անեւրիզմայի պատճառով: Այս մասին նշվում է The Lancet-ում հրապարակված նոր հետազոտությունում: Հետազոտության հեղինակները նշում են, որ գարեջրի ամեն ավելորդ գավաթը 15 րոպեով կրճատում է կյանքը: University of Cambridge-ից Դեւիդ Շպիլգալտերի խոսքով՝ եթե 40-ամյա մարդը մեկ երեկոյի ընթաքում 3 գավաթ գինի խմի, նրա կյանքի տեւողությունը 2 տարով կկրճատվի: Հետազոտության տվյալներով՝ շաբաթական 5-10 չափաբաժին ալկոհոլային ըմպելիք խմելը կյանքի տեւողությունը կրճատում է կես տարով: Իսկ 10-12 չափաբաժնի դեպքում՝ 1-2 տարով: Եթե ցուցանիշը գերազանցում է 20 չափաբաժինը, տեւողությունը կրճատվում է 5-6 տարով: Գիտնականներն ընդգծում են, որ մաքուր սպիրտի ծավալը ըմպելիքներում տարբեր է: Սակայն միջինում ալկոհոլային ըմպելիքի մեկ չափաբաժնում 10-14 գրամ մաքուր ալկոհոլ է պարունակվում: Իր հերթին վաղաժամ մահվան վտանգն ուղղակիորեն կախված է ալկոհոլի անվտանգ նորմայի գերզանցումից: Ալկոհոլի մեծ ծավալների օգտագործման դեպքում մարդը կարող է կաթվածներ, սրտի անբավարարաություն, հիպերտոնիա եւ այլ խնդիրներ ունենալ, որոնք կարող են վաղաժամ մահվան հանգեցնել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01