Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի։ ՀՀ արդարադատության նախարարությունն այս մասին համապատասխան օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կամ քրեական միջավայրում ներգրավվելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը որպես հանցակազմ պարունակող արարքներ նախատեսված չեն, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները, այսինքն՝ քրեական ենթամշակույթի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ: Այս առումով օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր, ինչպես նաև տալ «քրեական միջավայր», «քրեական ենթամշակույթ», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» և «քրեական ենթամշակույթին հարել ու այն տարածել» հասկացությունների բացատրությունը: Այսպիսով, ըստ նախագծի, քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01