Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։ Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը ձեռնարկում է առկա կարգավորումների առավելագույն պարզեցում։ Ներդրողներին ուղեկցող Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել․ «Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում, ինչը հավաստում է մեր երկու երկրների միջև ծավալվող դինամիկ և աշխույժ հարաբերությունները, հատկապես՝ վերջին շրջանում»։ Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր ղեկավար Ուտե Կոխլովսկի-Քաջայան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և կարևոր տեղեկատվության համար և ներկայացրել միության գործունեության շրջանակը։ Պատվիրակության անդամները նախարարին պատմել են իրենց բիզնես գործունեության և Հայաստանում հետաքրքրությունների մասին տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, բժշկական սարքավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն։ Նախարարը հաջողություն է մաղթել գործարարների խմբին՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցել իրենց բիզնես նախաձեռնություններում։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44