Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուխարեստում մարտի 4-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, առավոտյան Բուխարեստի հայկական գերեզմանատանը ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվել է ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.) Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի է ունեցել հուշապսակների զետեղման արարողություն, որին ներկա են գտնվել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի ԱԳՆ ներկայացուցիչ Դոռու Լիչիուն, Ռումինահայոց թեմի հոգևոր դասի և համայնքի ներկայացուցիչներ: Երեկոյան ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին` դեսպան Մինասյանը խոսել է ՀՀ Դիվանագետի օրվա խորհրդի, տեղի ունեցած հիշատակի արարողության, ինչպես նաև հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների գրանցած առաջընթացի և ապագա հեռանկարների մասին: Օգտվելով առիթից` դեսպանը շնորհավորել է նաև Ռումինահայոց միության անդամներին 100-ամյա հոբելյանի առթիվ և մաղթել երկարատև արգասաբեր գործունեություն իրենց ազգանվեր հայապահպան առաքելության ընթացքում: Շնորհավորելով Հայաստանի Դիվանագետի օրվա կապակցությամբ, պետքարտուղար Նեկուլաեսկուն մասնավորապես նշել է. «Օրն այս տարի խորհրդանշական է, քանի որ փոխկապակցված է նաև Ռումինիայի հայերի միության 100-ամյակի միջոցառումների հետ: 100 տարի առաջ Հարություն Խնդիրյանը, հիմնադրելով Ռումինիայի հայերի միությունը նպատակ էր ունեցել օգնություն տրամադրել 1914-1918թթ. ողբերգական իրադարձությունների պատճառով Ռումինիայում ապաստան գտած հայերին»: Շարունակելով խոսքը, պետքարտուղար Նեկուլաեսկուն նշել է, որ որպես ԵՄ անդամ պետություն Ռումինիան սատարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Դ. Նեկուլաեսկուն անդրադարձել է նաև Երևանում վերջերս տեղի ունեցած դրական փոփոխություններին` հայտնելով իր համոզմունքն առ այն, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով բացված նոր հնարավորությունների հետ միասին վերելք է ապրելու նաև Ռումինիա-Հայաստան երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում նա նաև կարևորել է ս.թ. ապրիլի 3-ին մեկնարկող Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը՝ ռումինական TAROM ազգային ավիափոխադրողի կողմից: Ընդունելությանը մասնակցել են Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջացառումը լուսաբանվել է ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01