ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հեղափոխությանը հաջորդած շուրջ 10 ամիսներին քաղաքացիները սպասում էին, որ նախկին իշխանությունների հետ ասոցացվող օլիգարխների և պաշտոնյաների ավելի լայն շրջանակներ պետք է կանգնեն դատարանների առաջ, բայց պատկան մարմինները կոնկրետ մի քանի անուն են շրջանառում և կենտրոնացած են մի քանի անձանց վրա:
Նա նշեց, որ այդ անձանցից մի քանիսն էլ պետությանը վճարել են կամայական գումարներ և ազատվել պատասխանատվությունից, կամ էլ նրանց խափանման միջոցն է փոխվել, առանց թափանցիկության:
«Ինչո՞ւ եք մինչև հիմա տեղի ունեցած դեպքերը հանրությունից գաղտնի պահում և արդարադատական կարգով նման բռնագանձումների պրակտիկան ինչքանո՞վ է տեղին»,-ասաց նա:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հայտնի չէ դեպք, որ մարդը վճարում անի ու ազատվի պատասխանատվությունից: «Ինձ տրամաբանական չի թվում հարցը, մինչև հիմա քանի՞ հոգի էր պլանավորած, որ պետք է դատի տալ, և քանի հոգու են դատել. պլանն ինչքանով է թերակատարվել, գուցե կոնկրետ պատասխանեմ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այդ շրջանակի ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով, որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի. «Բացառվում է՝ կուլիսային գործարքներ տեղի ունենան»,- ասաց նա:
Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քրեական դատավարությունը նախաքննական փուլում որևէ երկրում հրապարակային տեղի չի ունենում, դատաքննություներն են հրապարակային: Եվ կան տեղեր, որտեղ օրենսդրությունը նախատեսում է, պատճառած վնասի հատուցման դեպքում քրեական գործը կարճվում է, և այստեղ հայեցողություն չկա, կա, որ քննիչը, դատախազը որոշակի հայեցողության շրջանակ ունենան, ինչը նախատեսված է օրենքով»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինքն այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքը լիազորությունների շրջանակում է, ասել է, որ եղած ծավալները և տեմպը իրեն չեն գոհացնում:
«Կարող է իրոք այդպիսի տպավորություն ստեղծվել, որ հեղափոխություն էր, ասացինք, խոսեցինք և հիմա բոլորս անցնում ենք հին գործերին: Ասել եմ, որ հարցեր ունեմ այդ կապակցությամբ մեր իրավապահ մարմիններին, և այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, ամենշաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ և հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, քննիչ չեմ, դատավոր չեմ, դատախազ չեմ, օպերատիվ ծառայող չեմ և այլն: Բայց ինչպես նախկինում ասել եմ, ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են ՀՀ բյուջե»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արվել են ինչ-որ առաջարկներ, որոնք կապված չեն եղել պատասխանատվությունից խուսափելու հետ:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
10:45 19.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03