ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:
Այսպիսով, ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) Արտաքին գործերի նախարարություն,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) Շրջակա միջավայրի նախարարություն,
8) Պաշտպանության նախարարություն,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) Ֆինանսների նախարարություն:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնփակ:
Հակոբ Արշակյանը նշեց, որ լինի ոչ թե բարձր տեխնոլոգիաների, այլ բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկեց՝ լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս է՝ կարող էին քննարկել:
Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալ, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:
Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:
Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:
Նոր նախագծով նաև տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է էկոնոմիկայի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
12:03 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
18:22 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02