Բաց նամակ ՀՀ կառավարությանը, Եվրամիության հայաստանյան գրասենյակին
Հարգելի պարոնոնայք,
Ձեզ են դիմում ՀՀ արտագնա տուրիզմով զբաղվող ավելի քան 80 ընկերությունների ներկայացուցիչներ՝ հարցին ընթաց ք տալու և մեր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով:
2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների մեջ արթնացրել է հույս՝ լինելու իսկապես հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Այս արժանապատվության զգացումը ցանկանում է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ առաջին հերթին իր աշխատանքային ոլորտում:
Ցավով պետք է նշենք, որ ՀՀ-ում տեղակայված դեսպանատների հետ աշխատանքում թե՛ ոլորտի աշխատակիցները, թե՛ ՀՀ սովորական քաղաքացիները դեռևս բախվում են ոչ արժանապատիվ վերաբերմունքի:
Սովորաբար Եվրոպա ասելիս մենք առաջին հերթին հիշում ենք մարդու իրավունքներ հասկացությունը:
Սակայն ցավալիորեն տպավորությունը այլ է, երբ առնչվում ես վիզա ստանալու ոչ հաճելի գործընթացի հետ: Այս պարագայում բախվում ես ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունքի, այլ նաև կողմնապահության և երբեմն նույնիսկ մարդու իրավունքի ոտնահարման իրավիճակի:
Դեսպանատներում հարցազրույց անցնելիս երբեմն տպավորություն է, որ սրահում հավաքված են պոտենցիալ փախստականներ, այլ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես մեկնում են հանգստի, գործնական կամ անձնական ճամփորդության: Հանգստի մեկնելը երբեմն իսկական մղձավանջի է վերածվում:
Չմեկնաբանված մերժումներ և անհարկի անվստահություն, պայմանավորվածությունների ձեռքբերման ոչ նորմալ համակարգեր, անպատասխան հեռախոսազանգեր, անհիմն բարդացումներ, ավելորդ թղթաբանություն, աշխատակիցների կոպիտ վերաբերմունք: Որոշ դեպքերում խնդիր է նաև ժամադրություն վերցնելը, իսկ նշանակված ժամը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Խնդիր առաջանալու դեպքում էլ, ՀՀ ԱԳՆ դիմելիս հարցումը մնում է անպատասպան և խնդիրը լուծում չի ստանում. այնպիսի տպավորություն է, ասես ՀՀ քաղաքացին չունի դեսպանատների անպատասխանատու գործելաոճի դեմ իր իրավունքները պաշտպանելու որևէ լծակ:
Մերժման «սև թուղթն» էլ ՀՀ քաղաքացիներին հաճախ տրվում է իրենց իսկ լեզվով՝ ուզում ես հասկացիր, ուզում ես ոչ:
Մյուս կողմից կա նաև տպավորություն, որ դեսպանատները վիզաներ տրամադրելիս առավելություն տալիս ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած փաստաթղթերին: Սա էլ իր հերթին մոնոպոլացնում է արտագնա տուրիզմի դաշտը և խոշոր հարված է փոքր բիզնեսին:
Այսպե՞ս են լինում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Դեպի այսպիսի՞ վերաբերմունք ենք մենք այսքան ձգտել: Ի վերջո ո՞վ է իրավունք տվել նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու հանդեպ դիվանագիտական կառույցներին: Ու՞մ բացթողումն է՝ մեր պետությա՞ն, քաղաքացիների՞, թե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների:
Շնորհակալություն նամակը ընթերցելու համար: Ակնկալում ենք շուտափույթ ընթացք:
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև ՀՀ բոլոր քաղաքացիները՝ ստորագրելով պետիցիան հետևյալ հղումով:
Նախաձեռնությանը միացած տուրիստական ընկերություններ՝ 80 ընկերություն
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01