Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ Հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը: Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգևոր դասին և հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Զրույցի ընթացքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին` դեռևս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը Հայոց Եկեղեցուն: Հայր Դանիելը ևս անդրադարձ կատարեց թեմի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` նշելով, որ իր ողջ ուժերն և կարողությունները պիտի ներդնի և ծառայեցնի ի պայծառություն Արևելյան թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծո զորակցությունը և հաջողություններ մաղթեց Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01