Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրեսենյակից:
Հանդիպումների ընթացքում Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցել հատկապես մարդու իրավունքներին առնչվող եվրոպական ծրագրերին: Նա կարևորել է ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ ընդգրկվածությունն Արցախի ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Պաշտպանը ոչ կառավարական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՀ մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44