Արցախյան հարցում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ մենք պետք է մի բան գիտակցենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել, Ադրբեջանը նույնն է, իր վարած քաղաքականությունը նույնն է: Այո, պետք է օգտագործենք բոլոր եղած հնարավորությունները՝ դիվանագիտական, բանակցային և այլն, բայց հարցը լուծվելու է իրական հողի վրա, իսկ իրական հողի վրա, ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը, այս երկրի սահմանները գծվել են արյունով, պետք է պահվեն քրտինքով: Այդ իրական հողի վրա պետք է քրտինք թափենք, որպեսզի պահենք մեր սահմանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը: Խոսելով այն դիտարկումների մասին, թե հիմա չկա սահմանային լարվածություն՝ Պողոսյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչն է համարվում սահմանային լարվածություն. «Ժամանակ է եղել, սահմանները չեն եղել այնպիսին, ինչպիսին այսօր՝ նորմալ խրամատներ, ինժեներական հագեցվածություն և այլն, ու էլի լարվածություն չի եղել: Սահմանների վրա մենք սկսեցինք խորանալ, երբ իրավիճակ փոխվեց: Մենք ունեցել ենք ժամանակներ, երբ կողմերից կարող էին գոռալ ու ասել, որ չկրակեն, քանի որ տղաներից մեկի ծնունդն է եղել: Ընդհանրապես լարվածության մասով գնահատական կարելի կլինի տալ, երբ լավ ուսումնասիրվի 1994 թվականից հետո եղած իրավիճակը: Կարող են չկրակել, սակայն լարվածությունը լինելու է: Իսկ սպասելը, տեսնել, որ դիմացինն ավելի շատ շինարարական աշխատանք է կատարում, ամեն օր հնչող հայտարարությունները, թե գալու են Երևանը գրավեն, դա լարվածությո՞ւն է, թե՝ ոչ: Պատերազմը չի ավարտվել: Մեր մտածելակերպը չի կարող փոխվել կրակոցների թվի հետ: Պետք է գիտակցենք, որ մեր դիմաց կանգնած է նույն Ադրբեջանը, ում մտածելակերպն ու գործողությունները չեն փոխվել: Ես ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ պարտավորություններ են ստանձնել ու կատարում եմ: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ այս հարցը սերունդների խնդիր է, ճանապարհը երկար պետք է անցնել»:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01