Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների (ԲԱԴ) կանոնավոր օգտագործումը չի օգնում կանխել կլինիկական դեպրեսիայի առաջացումը։ Այս մասին ասվում է MooDFOOD Trial-ի նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of the American Medical Association (JAMA) ամսագրում։
Ինչպես տեղեկացնում են հետազոտության հեղինակները (գիտնականների միջազգային խումբ), դեպրեսիվ խանգարումների կանխման համար ավելի արդյունավետ են կենսակերպը փոխելու կանոնավոր մարզումները, որոնք օգնում են բարելավել կերակրացանկը եւ սննդավարքը։
Հետազոտության (որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ) հեղինակները համեմատել են սնվելու եւ կենսակերպի տարբեր հայեցակարգեր, որոնք կարող են փոխել ավելորդ քաշ (նորմալ քաշը 25 կիլոգրամով գերազանցող) եւ ճարպակալում ունեցող մարդկանց տրամադրությունն ու ինքնազգացողությունը, քանի որ դեպրեսիան հաճախ ուղեկցվում է ավելորդ քաշով։
Մեկ տարվա ընթացքում մասնակիցների հիմնական խմբի կեսը ամեն օր ստացել է սննդային հավելումներ, մյուսը՝ պլացեբո։ Բացի այդ, մասնակիցների կեսի համար անցկացվել է հոգեբանական եւ պահվածքի թերապիա (վատ տրամադրության դեմ պայքարի, միջերկրածովյան դիետայի անցման ուսուցում), որը նպատակ ուներ օգնելու նրանց՝ փոխել ուտելու հետ կապված սովորություններն ու սնվելու մոդելները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆոլաթթու, վիտամին D, օմեգա-3 թթուներ, ցինկ եւ սելեն պարունակող սննդային հավելումները ավելի արդյունավետ չեն եղել պլացեբոյից դեպրեսիայի կանխարգելման գործում։
Վարքի թերապիան, որն ուղղված է եղել առողջ սննդակարգի պահպանմանը, արդյունավետ չի եղել դեպրեսիան ընդհանրապես հաղթահարելիս։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել են որոշ ապացույցներ, որ մասնակիցների մի մասի մոտ կանխվել են դեպրեսիվ պահերը։ Դրանք այն մասնակիցներն են, ովքեր հաճախել են խորհուրդ տրված սեանսներին։ Ուստի, հեղինակները ենթադրել են, որ վարքային թերապիան գործում է միայն դրա բավականաչափ «չափաբաժնի» եւ պացիենտի՝ իր սնունդն ու սովորական սննդակարգը փոխելու կարողության պարագայում։
Հետազոտության ընթացքում հեղինակները երեք կարեւոր եզրահանգում են արել.
Այս տվյալները կողմնակից չեն սննդային հավելումների օգտագործմանը դեպրեսիան կանխելու համար։
med.news.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01