Հայաստանի Հանրապետությունում երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է սկսվելու՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսության ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք: Ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։ Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։
Այնուհետև նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի և ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների և այլ թեմաների շուրջ։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01