Էդիկ Մնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ երեկոյան Սասնա Ծռերի տղաները ցուցաբերեցին ողջամտություն և սթափ գնահատելով իրավիճակի կտրուկ սրման և հետագա արյունահեղության միակ պատեսխանատուն լինելու հանգամանքը, զենքը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահ մարմիններին: ՈՒրախալի փաստ է, որ տղաների մոտ հաղթեց ողջախոհությունը և նրանք հստակ գիտակցելով, որ պետության դեմ զենքով դուրս գալը` անընդունելի և դատապարտելի երևույթ է, ուստի գալով ճիշտ եզրահանգման` անսացին երկրի իշխանությունների և մեր հասարակության ճնշող մեծամասնության հորդորներին և արդարացի պահանջներին և ընտրեցին հնարավոր բոլոր ելքերից լավագույնը` ստեղծված լարված իրավիճակը խաղաղ և անկորուստ հանգուցալուծելու տարբերակը: Ցավալի է, որ ապստամբների արկածախնդրության արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ: Սասնա Ծռերի անդամները պետք է գիտակցեն, որ հայրենիքի համար կռվելը գժի թուղթ չի, որ նրանց ազատի քրեական պատասխանատվությունից և նրանք պետք պատասխանատվություն կրեն` ոստիկանության աշխատակիցների սպանության, ՊՊԾ գնդի տարածքը ապօրինի զավթելու և պետությանը պատճառված նյութական վնասի համար: Այս տասնչորս օրերի ընթացքում երկրի իշխանությունները և հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ամեն գնով հարցը խաղաղ հանգուցալուծելու, զինված խմբի անդամների դեմ` անհրաժեշտ պատժիչ գործողություններից խուսափելու և երկիրը ցնցումներից զերծ պահելու պատրաստակամությունը` արժանի է հիացմունքի և դրական գնահատականի: Ակնհայտ է, որ զինված ներխուժելով ՊՊԾ գնդի տարածք և սպանելով իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանին, ապստամբները արդեն ստեղծել էին բոլոր նախադրյալները` իշխանությունների արագ հակադարձման և պետական անհաջող հեղաշրջման փորձ կատարողներին անմիջապես վնասազերծելու համար, սակայն Սերժ Սարգսանը ունենալով այդ բոլորի իրավական և բարոյական իրավունքները` իրեն դրսևորեց որպես պետականամետ և ազգասեր գործիչ, ցուցաբերեց զսպվածություն և հանդուրժաղականություն և կարողացավ ապացուցել բոլորիս, որ իր համար հավասարաչափ թանկ են նաև Սասնա Ծռերի անդամների կյանքը և ինքը իրեն պատասխանատու է համարում նաև նրանց անվտանգության համար, քանզի նրանք նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Հարցի խաղաղ հանգուցալուծման մեջ իր անուրանալի ավանդն անկասկած ունի նաև` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այս օրերին եղավ միակ իրական և արդյունավետ բանակցողը` իշխանությունների և ապստամբների միջև և ի վերջո պատվով և ամենակարևորը անկորստ կատարեց իր ստանձնած առաքելությունը: Բնական է, որ երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է իրարամերժ գնահատականներով` մի մասը կրկին հերոսացնում են տղաներին, մի մասը արդեն մեղադրում երկչոտության և անսկզբունքայնության մեջ, սակայն իմ համար չկան հաղթող և պարտվող կողմեր, փոխարենը իմ անխախտ համոզմունք է, որ երեկ հաղթեց ողջամտությունն ու առողջ բանականությունը, իսկ սա նշանակում է, որ հաղթեց Հայաստանի Հանրապետությունը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34