Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև մշակվում է Անհատական գործընկերության գործողությունների 6-րդ ծրագիրը, որի հետ քաղաքական խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ուշանում ԱԳԳԾ-ն:
«Տեղյակ եմ այդ հրապարակումների մասին: Չեմ հասկանում՝ ով է դրա աղբյուրը: Դա չի համապատասխանում իրականությանը: Մենք գտնվում ենք ԱԳԳԾ 5-րդ ծրագրի ավարտական փուլում: Ծրագրում ենք մեր հաշվարկով այս տարվա երկրորդ կեսին սկսել 6-րդ ծրագրի նախապատրաստումը, որը կլինի 2020-2022թթ. համար: Խնդիր կա բանակցային պատրաստակամ փուլի, որը տևում է մոտ կես տարի կամ մի քիչ ավել»,- ասաց Եդիգարյանը: Նրա խոսքով՝ 6-րդ ծրագիրը բանակցվում է:
Արմեն Եդիգարյանը շեշտեց, որ կողմերի միջև կա փոխըմբռնում՝ քանի դեռ չի գործել նոր ծրագիրը, գործում է հինը: «Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասում կա հատուկ կետ, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: Չկա որևէ քաղաքական խնդիր»,- նշեց Արմեն Եդիգարյանը:
Պաշտոնյան նշեց, որ դրվում են նպատակներ, որոնց կատարման դեպքում դրվում են նորերը, հիմա հենց նորերի մշակման փուլն է:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, խոսելով ստորաբաժանումների ընդլայնման մասին, ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, որովհետև վճռական աջակցություն առաքելության խնդիրներից ելնելով են նման որոշումներ կայացվում: «Մեր ստորաբաժանումները Աֆղանստանում ու Կոսովոյում կմնան այնքան, որքան պետք լինի»,- ասաց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44