ՀՀ առողջապահության նախարարության համար գերակա շահը մարդու առողջության պահպանումն է, սակայն եթե կան այլ շահեր, պատրաստ են համադրել դրանց: Փակ վայրերում ծխելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հարցում պատրաստ են քննարկումներ կատարել, հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` օրենքի նախագծի մասին նախարար Արսեն Թորոսյանը խոսեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Մենք ոչ մի բիզնես գործունեություն չենք պատրաստվում արգելել: Մենք ունենք օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելը: Մենք` ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրները, փորձում ենք նվազեցնել դրա վնասը: Եթե դրան հակասող գործունեություն կա, այսինքն՝ փակ տարածքում ծխելու գործունեություն, ապա մենք առաջարկում ենք դա տեղափոխել գոնե փակ տարածքից դուրս: Մենք ընդամենը սահմանափակում ենք ծխելու վայրերը, այլ ոչ թե արգելում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նարգիլեներին` Թորոսյանը նշեց, որ տարբեր երկրներում տարբեր համակարգեր կան: Օրինակ`Ղազախստանը մտածում է նարգիլեների օգտագործումն արգելելու մասին: «Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն և մյուսների առողջությանը չվնասեն: Մենք պատրաստ ենք օրենքի քննարկման շրջանակում քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ-որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից: Օրինակ՝ օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարուց: Կամ, օրինակ, մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար` կես տարուց»,- ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց` իրենց համար կա հանրային գերակա շահ` մարդու առողջությունը: Եթե կան այլ շահեր` բիզնես, ներդրում, ապա նախարարությունը պատրաստ է համադրել այդ շահերը` երբեք չզիջելով առաջնային շահը: «Կարող ենք քննարկել, սակայն առողջ մնալու և առողջության պահպանման իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքի»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը շեշտեց` սրտամկանի ինֆարկտի, քաղցկեղի, ինսուլտի հիմնական ռիսկի գործոնը ծխելն է: Սրտանոթային հիվանդություններով մահացության պատճառի մոտ 50 տոկոսը, ուռուցքային հիվանդությունների` 25-30 տոկոսի պատճառը ծխելն է: Թորոսյանը նշեց` հիմա իրենք ուզում են պայքարել այդ ռիսկի գործոնների դեմ:
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44