Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ և նրանց բարձրացրած խնդիրները լսեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ այս նախագծի նպատակը միջին և փոքր բիզնեսը ոչնչացնելն է:
Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ եկել է նրանց լսելու: «Հարցը գալու է ԱԺ, քննարկելու ենք, որ հասկանալի լինի խնդիրն ինձ համար, եկել եմ ձեզ լսելու»,- ակցիայի մասնակիցներին ասաց Ալեն Սիմոնյանը:
Տիգրան Հովսեփյանն էլ ասաց, որ այդ փոփոխություններով նախատեսվում է՝ եթե 100 գրամ ըմպելիքը 5 տոկոս շաքար պարունակի, կկիրառվի ակցիզային հարկ` առողջապահական նկատառումներից ելնելով: «Ասում են՝ մարդիկ գիրանում են»,- ասաց Տիգրան Հովսեփյանը:
ԱԺ փոխխոսնակն էլ կատակեց. «Իբրև մենք շատ չաղ ազգ ենք»:
«Հայ կոլա» ընկերության տնօրենը Ալեն Սիմոնյանին ցույց տվեց ֆինանսների փոխնախարարի գրած նամակը, որտեղ նշված էր, թե գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում: «Որտեղի՞ց է ֆինանսների փոխնախարարը վերցրել, որ վնասակար սպառում է ենթադրում, զարմանալի է»,- ասաց նա և նշեց, որ իրենք կանգնում են մեծ խնդրի առաջ:
«Երբ հուլիսի կամ սեպտեմբերի մեկից ակցիզային հարկը կիրառվեց, մեր ապրանքը 200 դրամի փոխարեն խանութ կմտնի 270-ից 300 դրամով, որից սպառումը կընկնի, ԱԱՀ չենք վճարի, եկամտահարկը կպակասի և այլն: Եթե սա արվում է, որ միջին և փոքր բիզնեսը սնանկանա, խնդրեմ»,- ասաց գործարանի տնօրենը:
ԱԺ փոխխոսնակն էլ խոստացավ` խնդիրը կքննարկեն, հիմնավորումներ կլինեն:
«Ուզում եմ իմանաք` սա դեռ ընդամենը նախագիծ է, դեռ չի ընդունվել, ու չի նշանակում, թե ընդունվելու է»,- ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց, որ այսօր հանդիպում է ունենալու մասնագետի հետ և քննարկելու է խնդիրը:
Հիշեցնենք, որ գազավորված ըմպելիքներ արտադրողները պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:
Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01