ARM | RUS |

Ալեն Սիմոնյանին հաջողվեց ցրել ցույցը. կառավարությունում հարցը հրատապ քննարկման է դրված

11.03.19 | 14:16

Առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի դուրս եկած գրավատների ու փոխանակման կետերի՝ չեյնջերի գործունեություն ծավալող ցուցարարները հեռացան տարածքից: Մոտ երկու ժամ տևած բողոքի ակցիան ավարտվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո՝ նրա և ցուցարարների միջև ձեռք բերված պայմանով, որ կառավարության ներսում ևս մեկ անգամ վերանայվի կառավարության նախագծի խնդրահարույց դրույթները՝ գրավատների, փոխանակման կետերի և վարկային կազմակերպությունների պետտուրքը բարձրացնելու վերաբերյալ, իսկ հետո արդեն, հանդիպման արդյունքների հիման վրա մեկ հանդիպում ևս նախաձեռնել ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի կառուցողական քննարկումները միակողմանի տոտալ որոշումների չվերածվեն:

Այսօր կառավարությունում կկայանա Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ նախանշված հանդիպումը, սակայն հայտնի չէ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կլինի՞, թե՞ ոչ, և ընդհանուր առմամբ, Ալեն Սիմոնյանը խուսափել է նշել, թե քննարկմանը՝ շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունից բացի, ուրիշ ովքե՞ր են ներգրավված լիենլու:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ջանջուղազյան, դուրս արի» կոչերով՝ պահանջում էին ՀՀ ֆինանսների նախարարի մեկնաբանությունը։

Մինչ այսօրվա հանդիպման արդյունքները հայտնի կդառնան՝ գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի գործունեությամբ զբաղվող ցուցարարները կառավարություն մուտք արեցին իրենց դիմումը, որում հստակ նշվում է առաջարկվող նախագծի ընդունման դեպքում հաշվարկած ռիսկերի ու դրանից բխող սոցիալական հետևանքների մասին:

Ըստ այդմ ՝ ձեռնարկատերերը հայտնել են, որ դեմ չեն պետտուրքի տրամաբանական գների բարձրացմանը և իրենց վերլուծությունների հիման վրա արված առաջարկն են ներկայացրել կառավարությանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու վերաբերյալ:

ՀԻշեցնենք, մարտի 7-ի կառավարության նիստում Կառավարությունն առաջարկեց վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի, վարկային կազմակերպություների պետական տուրքերը:

Հիշեցնենք, որ կառավարության նշյալ նախագիծը հաստատվելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կդառնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ կդառնա 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն՝ կգանձվի 7 մլն դրամ:

Ցուցարարների պահանջն է՝ գրավատների համեմատ ահռելի մասշտաբների գործարքներ ու շրջանառություն ապահովող վարկային կազմակերպությունների համար նախատեսվող 3 մլն դրամի դիմաց ՝ տարեկան վճարելով 7 միլիոն դրամ, պետտուրքի բարձրացման տրամաբանությունը կիրառվի նաև իրենց դեպքում՝ առնվազն երեքական անգամ ներկայիս տուրքը բարձրացնելու պայմանով, հակառակ դեպքում իրենք կկանգնեն փակվելու խնդրի առաջ:

168.am-ը քիչ առաջ կառավարություն մուտք արված դիմումը հրապարակում է՝ ամբողջությամբ:

Առարկություններ և առաջարկություններ Պետական տուրքի մասինՀայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներկատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԳՐԱՎԱՏՈՒՆ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է:

Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված: Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետևանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ՝ մինչև հանցագործության: Բանկերը իհարկե իրականացնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ, բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման և դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մրցակցությունը փոքրանա, ապա վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում ԹԵԼԱԴՐՈՂ վարկառի համար:

Գրավատների առավելությունները բանկերի և վարկային կազմակերպությունների համեմատ

  1. Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում և այլն
  2. Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց
  3. Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի
  4. Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության
  5. Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց
  6. Վարկավորում են արագ և շուրջօրյա ռեժիմով
  7. Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը
  8. Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը և վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեցմիլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմատաբար փոքր է, քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

  • ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 200 փոխանակման կետեր: Նշված փոխանակման կետերի մեծամասությունը իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: ՀՀ-ում գործող փոխանակման կետերում միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 ՀՀ դրամ է:

ՀՀ-ում գործող փոխանակման կետերը գտնվելով առևտրի ու սպասարկման կետերին մոտ և աշխատելով ավելի երկար աշխատանքային ռեժիմով՝ ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին և Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, նպաստելով ապրանքների և ծառայությունների դիմաց ազգային արժույթով վճարմանը, բացառելով արտարժույթով կատարվող գործարքների իրականացմանը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6 000 տոկոսով՝ 50 000 ՀՀ դրամից դառնալով 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող փոխանակման կետերի մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող փոխանակման կետերը կփակվեն հիմնովին:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԳՈՐԾՈՂՊԵՏՏՈՒՐՔ ԱՌԱՋԱՐԿՎՈՂՊԵՏ ՏՈՒՐՔ ԹԱՆԿԱՑՄԱՆՏՈԿՈՍ
Բանկ 1. ավանդներ

2. Վարկեր

3. Ֆակտորինգ

4. երաշխիքներ

5. վճարահաշվարկային

6. արժեթղթերի

7. թողարկում

8. ներդրումային ծառ.

9. ներդ.ֆոնդի պահառու

10. հավատարմագր. կառ.

11. բանկային ոսկու

12. առևտուր

13. արտարժույթի փոխ

14. լիզինգ

15. թանկ.մետաղ

16. պահառու

17. ֆին.խորհրդատու.

18. վարկարժանություն

19. պարտքի հավաքագ.

20. ապահովագրական

21. վկայ.

22. ներդրումային և կենս.

23. ֆոնդի օպերատոր

24. ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ.

3 000 000 7 000 000 233%
Վարկայինկազմակերպություն

1. Վարկեր

2. Ֆակտորինգ

3. Երաշխիք

4. Վճարահաշվարկային

5. Արժեթղթերի թողարկում

6. Հավատարմագր.կառ

7. Բանկ. ոսկու առևտուր

8. Արտարժույթի փոխ,

9. Լիզինգ

10. Ֆին խորհրդատվ.

11. Վարկարժանություն

12. Պահառություն

13. ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ.

500 000 3 000 000 600%
Գրավատուն 1. վարկեր. միայնշարժական գույքով, միայն դրամով, միայնֆիզ անձանց

2. պահառություն

100 000 6 000 000 600 0%
Փոխանակման կետ

1. արտարժույթի փոխանակում կանխիկ

50 000 3 000 000 600 0%

Աղյուսակն ի ցույց է դնում այն, որ բանկերը իրականացնում են մեծ թվով ֆինանսական գործառություններ և հնարավորություն ունեն ՀՀ ԿԲ-ի թույլատվությամբ իրականացնել նաև այլ գործառնություններ, բավականին շատ են նաև վարկայինների կողմից իրականացվող գործառույթները: Գրավատները իրականացնում են միայն վարկերի տրամադրում դրամով շարժական գույքի գրավով բացառապես ֆիզիկական անձանց, փոխանակման կետերը ծառայություն են մատուցում բացառապես ֆիզիկական անձանց՝ բացառապես կանխիկ: Բնական է, որ լիցենզիայի տուրքի չափը համահունչ չի իրականացվող գործառնություններին:

Արդյունքում

  • Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ և ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:
  • Կկրճատվեն գրավատներին և փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) և ոչ պետական կազմակերպությունների (առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ և այլն) ֆինանսական մուտքերը։
  • Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետևանքներով:
  • Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր և միջին բիզնեսի աջակցության և խրախուսման քաղաքականությանը:
  • Այդ բնագավառում կձևավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:
  • Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից՝ կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որևէ հարկ և պետական տուրք:
  • Պետությունը կցուցաբերի ոչ հավասար և անարդար մոտեցում ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ (առևտրային բանկերի պետ տուրքը 3 մլն ՀՀ դրամից դարձնելով 7 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը՝ 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով 6 մլն ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):
  • Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:
  • Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի և վրդովմունքի ալիքի բարձրացմանը, վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման և մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետևանքով:

Մեր պետությունը որդեգրել է քաղաքականություն, որի հիմքում դրված է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորված չէ միայն կաշառք վերցնողներին բռնելու մեջ, ինչը շատ կարևոր է, այլ նաև հավասար պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար։ Այս օրենքում կատարվող փոփոխությունները կոռուպցիայի ամենավառ դրսևորումներն են՝ արտացոլված պետական մակարդակով։ Հզոր կազմակերպության համար սահմանելով ավելի ցածր պետական տուրք, քան մանրինը։ Պետական մակարդակով ստեղծելով անբարենպաստ պայմաններ մանր և միջին բիզնեսի համար՝ ստիպելով նրանց փակվել։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մտահոգվելով կատարվող օրենսդրական փոփոփության արդյունքում տնտեսությունում ձևավորվելիք անառողջ մթնոլորտի, տնտեսությանը հասցվելիք վնասի, քաղաքացիների համար առկա հնարավորությունների սահմանափակման, գործազրկության մակարդակի ավելացման և բնակչության սոցիալական վիճակի հետագա վատթարացման մասին՝ առաջարկում ենք չկատարել նման փոփոխություն վերը նշված օրենքում, այլ կատարել ավելի խորը ուսումնասիրություն, հիմնավորել տնտեսական հաշվարկներով և վերլուծությամբ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, թե ինչու պետք է լինի հենց այդպիսին, և ինչու է պետք այսքանով կամ այնքանով տարբերվի ոլորտի մնացած մասնակիցների կողմից կատարվող վճարումներից:

Հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը մասնակցելու բոլոր քննարկումներին և կատարվող ուսումնասիրություններին:


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»...

10:45

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01