ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը:
«Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք նրանց: Անցյալ տարի արդեն իսկ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել»,- շեշտեց նախարարը:
Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրման արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ: Ընկերությունն էլ իր հերթին հնարավորություն է ստեղծելու համալսարնում լաբորատորիա հիմնելու:
«Հուշագրի համաձայն՝ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրեը և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նախարարությունը նաև պետք է նպաստի շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը:
Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով կներդրվեն «ԿՆԱՈւՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն:
Գագիկ Ջրբաշյանն ընգծեց, որ մասնագիտությունը, որ պատրաստվում են ներդնել, կոչվելու է «Կարկասային երեսապատման կոնստրուկցիաների մոնտաժորդ»:
«Հույս ունեմ, որ այս տարի այդ ուղղվածությամբ Հայաստանում կկարողանանք մասնագետներ պատրաստել: Պատրաստվում ենք աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը»,- նշեց Ջրբաշյանը և հավելեց, որ ցուցաբերելու են մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈւՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈւ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը:
Արայիկ Հարությունյանը նաև շեշտեց, որ ներդրվող մասնագիտության չափորոշիչները ներկայում մշակվում են և, հավանաբար, սեպտեմբեր ամսից կկարողանան ուսուցանել այն: Հետագայում հնարավորություն կլինի ընդլայնել համագործակցությունը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44