Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։
Նոր նախագծով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարց ու պատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու մինչև 3 րոպե տևողությամբ։
«Գործող կանոնակարգով հարց ու պատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումը ավագանու անդամները իրականացնում են շեղվելող քննարկվող օրակարգից։ Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ»,-նշված է խմբակցության հայտարարության մեջ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01