ARM | RUS |

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է. ՀՀ դեսպան Գրիգորյանի հարցազրույցը եգիպտական պարբերականին

11.03.19 | 21:21

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ալ-ահրամ ալ-արաբի» պարբերականին՝ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի։

Հարց Ինչպե՞ս կնկարագրեք այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հայերի հետ 1915թ.։

Դեսպան Գրիգորյան․ 1915թ. Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին մեծագույն ողբերգությունն էր։ Անշուշտ, 1915թ. ապրիլի 24-ը խորհրդանշական թվական է։ Այդ օրը Օսմանյան իշխանությունները, ըստ նախօրոք կազմված ցուցակների, Ստամբուլում ձերբակալեցին հայ ազգային քաղաքական գործիչների, մտավորականների, երևելի դեմքերի, ինչով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը, որը շարունակվեց մինչև 1923թ.։ Օգտվելով 1-ին աշխարհամարտի հանգամանքից, Օսմանյան կառավարությունը ծրագրված կերպով իրականացրեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ այդ ոճիրն իրագործելու համար օգտագործելով ողջ պետական մեքենան։ Արդյունքում, հայ Ժողովուրդը կորցերց իր շուրջ 1,5 մլն զավակներին։ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը։ Անշուշտ, նշածս վերջին երկուսը չէին կրում նույն ծավալները զուտ այն պատճառով, որ հույն և ասորի բնակչության թիվը զիջում էր հայության թվին։ Մեր ժողովրդի զգալի հատվածը կտրվեց իր պատմական հայրենիքից, ուր բնակվել էր հազարամյակներ շարունակ։ Հայոց ցեղասպանության և դրան հաջորդող տարիներին կտրուկ ավելացավ հայերի թիվն արաբական մի շարք երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, և մենք երախտապարտ ենք այս երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահին ընդունեցին և հայության բեկորներին հնարավորություն տվեցին հաստատվելու իրենց հողում։ Այսօր հայերը բնակվում են աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 100 երկրներում, ինչը հենց հայրենազկության հետևանք է։ Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածն արդեն վաղուց որակվել է որպես ցեղասպանություն։ 1944 թ․, երբ Ռաֆայել Լեմկինն ստեղծեց «ցեղասպանություն» (genocide) տերմինը, նա հիմք ընդունեց 1915թ. թվականի հայերի ոչնչացումը որպես հիմնարար օրինակ։

Հարց Ձեր կարծիքով, ի՞նչն է դրդում պետությանն այլ ազգի ցեղասպանության պատճառ դառնալ։

Դեսպան Գրիգորյան․ Ցանկացած բռնության դրսևորում, որը պայմանավորված է էթնիկական կամ կրոնական հանգամանքով, չունի որևէ արդարացում։ Զանգվածային ոչնչացումներ կամ տեղահանություններ իրականացնողներին, լինեն դրանք իշխանությունները թե այլ խմբավորումներ, առաջնորդում են մարդատյացության գաղափարները։ Արդյունքի հասնելու համար օգտագործվում են ամենաստոր միջոցները, այդ թվում՝ հասարակության շրջանում տարածելով ատելություն բռնություններին ենթակա ժողովրդի նկատմամբ, ընդգծելով մեկ էթնոսի կամ կրոնական խմբի առավելությունը մյուսի նկատմամբ։ Հայ ժողովրդի պարագայում, նույն շրջանում բնակվող «առաջին կարգի» համարվող ցեղախմբերին հնարավորություն էր տրվում անպատիժ բռնություն կիրառել «երկրորդ կարգի» ազգի նկատմամբ և տիրանալ զոհերի ունեցվածքին։

Ես ցանկանում եմ հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 1991թ. իր անկախության վերականգնումից ի վեր, հետևողական քայլեր է իրականացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ, հեղինակելով մի շարք փաստաթղթեր, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից։

Հարց․ Մինչ այժմ տարբեր հիմնավորումներով Թուրքիան չի ճանաչում այն, ինչ կատարել է հայերի նկատմամբ։ Որտե՞ղ է ճշմարտությունը։

Դեսպան Գրիգորյան․ Թուրքական ներկա իշխանությունները, ոչ միայն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև իրականացնում են դրա ժխտման քաղաքականությունը։ Հասկանալի է, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները, առավել ևս թուրք ժողովուրդի ներկա սերունդը Օսմանյան կառավարության հրեշավոր գործողությունների անմիջական պատասխանատուն չէ։ Սակայն ցեղասպանության ժխտումը, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերով թուրքական իշխանությունները հավանություն են տալիս իրենց նախորդների կատարած հանցագործությանը, ինչը հանդիսանում է հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսում։ Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ համարելով, որ դրա ընդունումը և դատապարտումը նպաստելու են նման հանցագործությունների կանխարգելմանը։ Հայոց ցեղասպանության ընդունումը և դատապարտումն ի սկզբանէ քաղաքականացվել է հենց Թուրքիայի կողմից։ Թուրքական իշխանությունները շարունակաբար փորձել են ճնշումներ գործադրել այն երկրների ուղղությամբ, որոնք համարձակություն են ունեցել ճշգրիտ գնահատական տալ այդ իրադարձություններին։ Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 4 տասնյակ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Բազմաթիվ երկրների նահանգային իշխանություններ նույնպես ճանաչել են ցեղասպանությունը, օրինակ ԱՄՆ 43 նահանգ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր։ Նույն կերպ վարվել են Բրազիլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Կանադայի և մի շարք այլ երկրների նահանգային կամ քաղաքային խորհուրդներ։

Մենք չափազանց բարձր ենք գնահատում Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ ալ-Սիսիի ազնիվ քայլը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձ կատարելու կապակցությամբ։ Շատերը հարց են բարձրացնում, թե ինչպե՞ս 104 տարվա ընթացքում այսչափ սահմանափակ երկրներ են ճանաչել ցեղասպանությունը։ Պետք է նշեմ, որ Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանն ունեցավ ընդամենը 2 տարվա անկախություն, այնուհետև 1920թ. ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում, չունենալով ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն։ Իսկ Խորհրդային Միության համար ցեղասպանության արծարծումը արգելված նյութ էր։ Միայն 1965թ. Հայաստանում և հայկական Սփյուռքում ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ բարձրացավ հզոր ազգային շարժում և սկսվեց բացահայտ խոսվել այս հանցագործության մասին։ Բայց միևնույնն է, Խորհրդային Միությունը պետական մակարդակով հրաժարվում էր արծարծել հարցը, հետևաբար ճանաչման ու դատապարտման աշխատանքների ողջ բեռն ընկնում էր Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ուսերին, որոնք այդ նպատակին հասնելու համար հանդիպում էին լուրջ դժվարությունների։ Միայն 1991թ. հետո Հայաստանը, վերականգնելով իր անկախությունը, հնարավորություն ստացավ պետական մակարդակով ներկայացնել խնդիրը։

Հարց Ո՞րն է ողջ ազգ ոչնչացնելու Թուրքիայի կառավարության իրական նպատակը։

Դեսպան Գրիգորյան․ Խնդրում եմ առանձնացնել Թուրքիայի ներկա կառավարությունը Օսմանյան կամ երիտթուրքական իշխանություններից։ Երիտթուրքերը որդեգրել էին հպատակ ժողովուրդների թուրքացման քաղաքականություն։ Սա մեծապես հարվածում էր երկրի ազգային և կրոնական այլ հատվածների իրավունքներին։ Ի դեպ, նույն քաղաքականությունն էր վարվում նաև արաբների և իսլամ դավանող ոչ թուրք այլ ազգերի նկատմամբ։ Հայության պարագայում այն կրում էր նաև հայաթափման, սեփական բնօրրան երկրից այդ ժողովրդին վերացնելու քաղաքականություն։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ հարմար առիթ ոճրագործական ծրագրերի իրականացման համար։ 1915թ. ապրիլի 15-ին ներքին գործերի նախարար Թալեաթի, ռազմական նախարար էնվերի և Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Նազըմի ստորագրությամբ գավառներ ուղարկվեցին գաղտնի հրահանգներ հայության բնաջնջումն ու տեղահանումներն իրականացնելու վերաբերյալ։ Իսկ 1915թ. մայիսին Օսմանյան կառավարության կողմից ընդունված «Տեղահանման մասին» օրենքն իրավական հիմք էր ստեղծում այդ գործողություններն իրականացնելու համար։ Արդյունքում, Օսմանյան կառավարությունը, ոչնչացնելով մի ողջ ժողովուրդ, ազատվում էր իր համար խիստ անցանկալի միջազգային պայմանագրերով ամրագրված հայկական հարցի լուծումից։

Հարց․ Կարո՞ղ ենք համարել, որ այն ինչ թուրքերն իրականացրել են հայերի նկատմամբ, սև կետ է իրենց պատմության մեջ։

Դեսպան Գրիգորյան․ Ինչ տեղի ունեցավ հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայում, սև բիծ է ողջ մարդկության պատմության մեջ։ Այդ բիծը մաքրելու միակ ճանապարհը սեփական պատմության հետ առերեսվելն ու ապաշխարելն է։

Հարց․ Կգա արդյո՞ք այն օրը, որ թուրքերը ճանաչեն կամ ընդունեն ցեղասպանությունը։

Դեսպան Գրիգորյան․ Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է։ Թուրքական հասարակության մեջ բազմաթիվ երևելի մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ բացահայտ խոսում են իրենց նախնիների գործած ոճրի մասին։ Անշուշտ, այս մտածողության կրողները փոքրամասնություն են կազմում, և թուրքական հասարակության զգալի հատվածը հակված է ցեղասպանության փաստը մերժելուն։ Սակայն, նորից եմ կրկնում, դրա ճանաչումն անխուսափելի է և նպաստելու է հասարակության առողջացմանը։


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01