Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլ է․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրենի հրաժարականը։
«Տնօրենին մարզպետի սպառնալիքների տակ են նշանակել։ Մարզպետը զանգել է, սպառնացել խորհրդի անդամներին, որ կողմ քվեարկեն նոր տնօրենի թեկնածությանը։ Իսկ մյուս թեկնածուն էլ, այս ամենը տեսնելով, չի էլ մասնակցել տնօրենի ընտրությանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավշարի բնակիչներից մեկը, ով, սակայն, չցանկացավ ներկայանալ։
Դպրոցի աշակերտներից մեկն էլ Tert.am-ին պատմեց, որ երեկ 32-ամյա նոր տնօրենի՝ Հերմինե Անդրեասյանի առաջին աշխատանքային օրն է եղել և հենց այդ օրը նա հեռացրել է դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին․ «Նոր տնօրենն ասել է, որ ցանկանում է իր շուրջը վստահելի մարդկանց հավաքել, դրա համար էլ աշխատանքից ազատել է փոխտնօրենին։ Մենք չենք ուզում մեր ուսուցիչներին հերթով ազատեն աշխատանքից»։
Նման բան չկա․ Tert.am-ի հետ զրույցում վերոնշյալը հերքեց Արարատի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Քրիստինե Պողոսյանը․ «Մարզպետը որևէ մեկին չի զանգահարել։ Հերմինե Անդրեասյանը ընտրվել է օրենքով սահմանված կարգով․ 7 հոգի կողմ է քվեարկել, 1-ը՝ ձեռնպահ»։
Նրա խոսքով՝ այս պահին մարզպետարանի Կրթության բաժնի մասնագետներն Ավշարի միջնակարգ դպրոցում են՝ մանրամասն պարզելու դասադուլ անողների բողոքի պատճառը։
Դիտարկմանը, թե նորանշանակ տնօրենը դպրոցի փոխտնօրենին աշխատանքից ազատել է՝ իր շուրջը վստահելի մարդկանց հավաքելու պատճառաբանությամբ, Քրիստինե Պողոսյանը նշեց՝ «Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ չգիտեմ՝ նման բան եղել է, թե ոչ։ Մեր մասնագետները մանրամասն կծանոթանան խնդրին, հետագայում հայտարարությամբ հանդես կգանք»։
Նշենք, որ դասադուլ իրականացնողները շեշտում են՝ դասադուլը շարունակելու են այնքան, մինչև նոր տնօրենը հրաժարական տա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01