2018թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ ֆինանսավորմամբ «Բիո Գամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մշտադիտարկում: Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Կենդանիների դիտարկումներն իրականացվել են արգելոցում նախօրոք ընտրված 10 դիտակետերում և ևս երեքը՝ բուֆերային գոտիներում։ Ձմեռային դիտարկման արդյունքներով բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ: Տվյալները վերլուծվել են Doubserve ծրագրով:
Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 350 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): Եվս 3 փորձադաշտեր տեղակայվել են բուֆերային գոտում։
Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման արդյունավետությունը: Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է աջակցությունը նմանատիպ ծրագրերի իրականացման համար, այդպիսով` նպաստելով բնության պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44