Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատական նիստին ներկա է նաև գործարար Սիլվա Համբարձումյանը։
Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշեց, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին և դրա մասին արդեն 3 տարի է բարձրաձայնում է:
Համբարձումյանը նշեց, որ 8 մլն դոլարն արդեն հստակեցված է, քանի որ դա փոխանցում էր, իսկ մնացած 6 մլն-ը, որ տրվել է կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով, դեռևս ոչ, բայց վերջինս էլ, ինչպես և Արամ Հարությունյանը, գտնվում է հետախուզման մեջ: «Սուրեն Ավագյանն Արամ Հարությունյանի համակուրսեցին էր և նրա նազիր-վեզիրն էր»,- ասաց նա:
Համբարձումյանը պնդեց, որ Քոչարյանն իրեն դատի չի տվել, և ինքը որևէ ծանուցում չի ստացել: «Ես երբեք հակասական ցուցումներ չեմ տվել»,- ասաց նա:
Իսկ թե նոր անուն չի՞ բացահայտվելու, Համբարձումյանն ասաց՝ ոչ, ինչ եղել, եղել է: Հարցին, թե Վարդան Օսկանյանը ևս ինչ-որ կաշառք ստանալու հետ կապ ունի, Սիլվա Համբարձումյանը նշեց, որ նման հարց չի եղել, և ինքը Օսկանյանին կաշառք չի տվել:
«Ես և Օսկանյանն առերեսվել ենք վաղուց, և խնդիրն այն էր, թե ինչ ճանապարհով են արաբները եկել Հայաստան, նրա նկատմամբ կաշառքի գործ չի եղել»:
Հարցին, թե Արմեն Գևորգյանի հետ առերեսվե՞լ է, Համբարձումյանն ասաց՝ դեռ ոչ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01