Այս օրերին Սասնա Ծռերի ֆոնի վրա սկսված դիվիդենտամոլության և սեփական զրոյական վարկինիշը ինչ որ կերպ բարձրացնելու մոլուցքից` անմասն չմնացին նաև որոշ մտավորականներ և հայրենի շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Իմ համար հատկապես զզվելի ու անընդունելի է, երբ կոլոտ Հովոն խոտի դեզը գլխին և «լուրջ» դեմքով` լկտիաբար անթույլատրելի արտահայտություններ է անում մեր ոստիկանների հասցեին, երբ կարգինից աստիճանաբար «սուպեր մամայի» վերածվող Հայկոն` կորցնելով առողջ բանականության վերջին նշույլները և ընկնելով ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ` մեր ոստիկաններին համեմատում է թուրքերի հետ, երբ վիտամինի Գարիկը սրտաճմլիկ կերպով ու կեղծ պաթոսով հայտարարում է, որ կրակելով Պավլիկի վրա, վիրավորեցին մեզ բոլորիս: Սակայն երբ դավադրաբար սպանվեց ոստիկանության գնդապետը, այս նույն մարդիկ զլացան կարեկցանքի ու սփոփանքի որևէ խոսք ուղղել զոհված գնդապետի ընտանիքին: Երբ նույն Պավլիկի ընկերները դիպուկահար հրազենից սառնասրտորեն սպանեցին` երեք անչափահաս երեխաների հայր, ոստիկանության երիտասարդ աշխատակիցին, ապա մեր այս սիրելի դեմագոգները կրկին պապանձվեցին ու պահպանեցին քար լռություն ու հիմա ես հարց եմ ուղղում Գարիկին և նրա համախոհներին` ինչպիսի որակավորում ու բարոյական գնահատական կտաք զինված ապստամբների կողմից դավադրաբար սպանված ոստիկանության աշխատակիցների դեպքերին: Եթե ընդունենք, որ կրակելով Պավլիկի վրա վիրավորել են մեզ բոլորիս, ապա պետք է հստակ գիտակցենք, որ օրենքի պահապանների վրա արձակված մահացու կրակոցները` նախ և առաջ կրակոցներ էին ուղղված մեր պետության ինքնիշխանության, մեր հերոսների կյանքի գնով ձեռք բերված անկախության, մեր հայրենիքի և մեր երեխաների լուսավոր ապագայի կերտման վրա և այս փաստն անժխտելի իրողություն է և քննարկման ենթակա չէ: Իմ համար որոշ չափով ընկալելի կլիներ հայրենի դեմագոգների և պոպուլիստների հոգու «ազնիվ» պոռթկումները և «հուզիչ» գրառումները, եթե դրանք իրոք շաղախված լինեին` հարենասիրությամբ, այլ ոչ թե սեփական ամբիցիաներին հագուրդ տալու և այլոց դժբախտության վրա` անձնական բարեկեցության ու սեփական եսի «արժևորման» քստմնելի ու անընդունելի սկզբունքներով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34