Անշարժ գույքի կառավարական գործակալությունը արգելել է Նիդեռլանդների ԱԳՆ սրճարանում երեկույթների անցկացումը։ Պատճառն այն է, որ հաստատության հատակը ամուր չէ։ Փաստաթուղթը, որ տարածել են բոլոր աշխատակիցների շրջանում, նախատեսում է նաեւ այլ սահմանափակումներ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը։ Օրինակ, սենյակներում, որտեղ տպագրվում եւ պատճենահանվում են փաստաթղթերը, չի կարելի շատ թուղթ պահել։ Նիստերի դահլիճներում արգելվում է սեղանի շուրջը մեկ շարքից ավել աթոռներ դնել, ինչպես նաեւ ծանր պահարաններ տեղադրել։ Շենքի զանգվածային ստուգումների մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ 2017թ․ Էյնդհովենի օդանավակայանում կառուցվող ավտոկայանատեղին մասամբ փլուզվել էր։ Միջադեպի պատճառ էին դարձել շոգի հետեւանքով միջհարկային քարե սալիկների մեջ առաջացած ճեղքերը։ Նման սալիկներ են օգտագործվել նաեւ արտգործնախարարության շենքի կառուցման համար։ Մոտ մեկ տարի առաջ բացված շենքի համար սա միակ խնդիրը չէ։ Աշխատակիցները բողոքում են ցրտից, մուտքի մոտ անձրեւներից հետո առաջացող ջրափոսերից եւ մռայլ մթնոլորտից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01